Հովհաննես Մելիք-Փաշաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մելիք-Փաշաև
Ծնվել էմայիսի 1 (13), 1889[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 10, 1935(1935-10-10)[1] (46 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1913)[1]
Մասնագիտությունինժեներ–էներգետիկ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԵրեխաներՆերսես Մելիք-Փաշայան

Հովհաննես Ներսեսի Մելիք-Փաշաև (Մելիք-Փաշայան) մայիսի 1 (13), 1889[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 10, 1935(1935-10-10)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ։

Ներսես Մելիք-Փաշայանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1913)։ Մելիք-Փաշաևի նախագծերով են կառուցվել ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկները՝ Զեմո-Ավճալայի Լենինի անվան, Ռիոնի, Երևանի, Լենինականի, Ստեփանակերտի ՀԷԿ-երը։ Մելիք-Փաշաևի անմիջական ղեկավարությամբ է մշակվել նաև Չիրչիկ գետի (Ուզբեկական ԽՍՀ) ՀԷԿ-երի կասկադի նախագիծը։ Մելիք-Փաշաևի մշակած «Հայաստանի էլեկտրիֆիկացման օրինակելի պլանը» (1921-1922) օգտագործվել է ՀԽՍՀ էներգետիկայի զարգացման հիմքում։ Ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 394