Հովհաննես Հարությունյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հարությունյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Վաղինակի Հարությունյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական15 հոկտեմբերի, 1960
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վերին Թալին, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ
ԱպրելավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Բելառուս Բելառուս
ՄարզիչՅուրի Կարապետյան,
Ալեքսանդր Շելեգ
Կարիերայի ավարտ1989
Ակտիվ շրջան1977-1989
Մեդալները
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ներկայացնում էր՝ {{{2}}} ԽՍՀՄ
Աշխարհի առաջնություն
Արծաթ Կուլբոտն 1985 57 կգ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Լայպցիգ 1985 57 կգ
ԽՍՀՄ առաջնություն
Ոսկի Մինսկ 1984 57 կգ
Ոսկի Կրասնոյարսկ 1985 57 կգ

Հովհաննես Վաղինակի Հարությունյան (հոկտեմբերի 15, 1960(1960-10-15), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հունա-հռոմեական ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1984, 1985), Եվրոպայի չեմպիոն (1985), աշխարհի առաջնության մրցանակակիր (1985), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1985

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հարությունյանը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 15-ին ՀԽՍՀ-ի Թալինի շրջանի Թալին գյուղում[1]։ 1966 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Լենինական, որտեղ էլ Հարությունյանը 1972 թվականին Յուրի Կարապետյանի ղեկավարությամբ սկսում է զբաղվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ 1977 թվականին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության չեմպիոն։

1978 թվականին Հովհաննես Հարությունյանն ընդունվում Բելառուսի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, տեղափոխվում Մինսկ, որտեղ շարունակում է մարզվել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Շելեգի ղեկավարությամբ։ 1984 և 1985 թվականներին հաղթել է ԽՍՀՄ առաջնություններում։ 1985 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում, դարձել Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1989 թվականին ավարտել է մարզական կարիերան։

Հետագայում մասնակցել է վետերանների մրցաշարերին, որպես մարզիչ աշխատել Բարձրագույն մարզական վարպետության հանրապետական դպրոցում և օլիմպիական խաղերի նախապատրաստական հանրապետական ուսումնարանում։ 2007 թվականից աշխատում է «Դինամո» ֆուտբոլային ակումբում (Մինսկ)՝ որպես ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մարզիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]