Jump to content

Հովհաննես Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Զաքարյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1951(1951-05-13) (73 տարեկան)
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունլեզվաբան և բառարանագիր

Հովհաննես Լևոնի Զաքարյան (մայիսի 13, 1951(1951-05-13), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, բառարանագիր, դասագրքերի հեղինակ[1]։

Լրագրող, խմբագիր Լևոն Զաքարյանի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, հաճախել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը։ 1968-1973 թվականներին սովորել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում, 1974-1977 թվականներին՝ ՀԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «Հանրալեզվաբանություն» մասնագիտութամբ։ 1977-1986 թվականներին եղել է Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, իսկ 1986-1995 թվականներին՝ բաժնի վարիչ։ 1982-1987 թվականներին մասնակցել է «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստահաղորդաշարին։ Նրա հեղինակած նախագծի հիման վրա է 1993 թվականին ընդունվել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը[2]։ 1994 թվականից անդամակցել է Հայաստանի լրագրողների միությանը։ 1994-2005 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի տեղակալ։ 1997-2012 թվականներին եղել է «Գլաձոր» համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, 2009-2014 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ։ 2010-2013 թվականներին եղել է «Լեզու և կրթություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր։ 2005 թվականից աշխատում է «Տաթև» գիտակրթական համալիրում՝ որպես լեզվաբանության բաժանմունքի ղեկավար[3]։ 2000 թվականից «Անանիա Շիրակացի» ճեմարանի հայոց լեզվի ամբիոնի գիտական խորհրդատուն է։

1982-2020 թվականների ընթացքում մասնակցել է ավելի քան 90 միջազգային, համամիութենական, հանրապետական, միջբուհական, բուհական և այլ գիտաժողովների։

Գիտական աստիճաններ, կոչումներ, պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980՝ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Հայերենի հասարակական տարբերակումը Երևանում» թեմայով ատենախոսության համար
  • 2008՝ դոցենտ
  • 2011՝ Հայաստանի ԿԳՆ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալ

Հեղինակած աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայերենի հասարակական տարբերակումը Երևանում, «Ժամանակակից խոսակցական հայոց լեզուն», Երևան, 1981, էջ 120-278։
  • Հայոց լեզվի հարցաթերթիկներ (մեթոդական ուղեցույց), խորհրդատվություն դիմորդներին, ուսուցիչներին, կրկնուսույցներին, Երևան, 1997, 48 էջ։
  • Հայրենագիտություն. Ճանաչի՛ր քո հայրենիքը, Ա. ուսումնական ձեռնարկ սփյուռքի դպրոցների համար, Երևան, 2008, 96 էջ (հեղինակակից՝ Է. Մկրտչյան)։
  • Կետադրական բառարան, ուսումնական տեղեկատու, Երևան, 2013, 240 էջ։
  • Հայ գրականություն, երեք դասագիրք սփյուռքի դպրոցների 5, 6, 7-րդ դասարանների համար (արևելահայերեն ուսուցմամբ), Երևան, 2015 - 2019, 144-ական էջ։
  • Հայոց լեզու, երեք դասագիրք սփյուռքի դպրոցների 5, 6, 7-րդ դասարանների համար (արևելահայերեն ուսուցմամբ), Երևան, 2015 - 2019, 144-ական էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)։
  • Ձևաբանություն (2-րդ՝ լրամշակված հրատարակություն), Երևան, 2015, 320 էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)։
  • Շարահյուսություն (2-րդ՝ լրամշակված հրատարակություն), Երևան, 2015, 376 էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)։
  • Հնչյունաբանություն. ուղղախոսություն, ուղղագրություն (3-րդ՝ լրամշակված հրատարակություն), Երևան, 2015, 200 էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)։
  • Բառագիտություն (2-րդ՝ լրամշակված հրատարակություն), Երևան, «Զանգակ», 2016, 272 էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)։
  • Թելադրության նյութերի ժողովածու. 255 բնագրային հատված, Երևան, 2017, 183 էջ (հեղինակակից՝ Ա. Մխիթարյան)։
  • Արևմտահայերէնի քերականութիւն – 1, 2, 3, Երևան, «Զանգակ», 2014 - 2018, 144+168+168 էջ։
  • Ոճագիտություն, տեքստագիտություն, հայոց լեզվի պատմություն, Երևան, «Զանգակ», 2018, 294 էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)։
  • Կետադրություն, Երևան, «Զանգակ», 2019, 78 էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)։
  • Հոմանիշների առձեռն բառարան, Երևան, 2020, 360 էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)[4]։
  • Հականիշների առձեռն բառարան, Երևան, 2020, 248 էջ։
  • Դարձվածքների, համանունների, հապավումների առձեռն բառարան, Երևան, 2020, 160 էջ (հեղինակակից՝ Յու. Ավետիսյան)։
  • Գործնական կետադրության հիմունքներ. ուսումնական ձեռնարկ–բառարան, Երևան, 2021, 264 էջ։
  • 1995-2017 թվականներ՝ 21 շտեմարան, թեստերի ժողովածու, քրեստոմատիա։
  • 1975-2020 թվականներ՝ 86 գիտական հոդված։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Խառատյան, Հենրիկ (2020). «Անվանի դիլիջանցիներ» գրքերի կենսագրական ամփոփ բառարան-ժողովածու. Երևան: Մեկնարկ. էջեր 121–122. ISBN 978-9939-878-97-3.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  3. «Հովհաննես Զաքարյան. Պետական լեզուն գույք չէ պարտքի դիմաց».
  4. «Յուրի Սրապիոնի Ավետիսյան». www.ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]