Հովհաննես Գրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Գրիչ
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն

Հովհաննես Գրիչ, XI դարի հայ գրիչ։ 1069 թվականին Նարեկա վանքում Անանիա Վարագացու համար ընդօրինակել է մի Ավետարան (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր համար 10434)։ Ձեռագիրը, որից ընդօրինակել է Հովհաննես Գրիչը, ժամանակին պատկանել է Նարեկա վանքի առաջնորդ Անանիա Նարեկացուն, ապա՝ Գրիգոր Նարեկացուն։ Ավետարանը գրված է եղել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով։ Սա միակ վկայությունն է, որ Մեսրոպ Մաշտոցը Ավետարան է ընդօրինակել, իսկ Հովհաննես Գրչի արտագրածը մեզ հասած միակ հայտնի օրինակն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 557 CC-BY-SA-icon-80x15.png