Հովհաննես Աստվածաբան եկեղեցի (Գրուշևսկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Աստվածաբան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտեսարժան վայր և եկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԳրուշևսկայա և Ակսայի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1901
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1901
Քարտեզ
Քարտեզ
hram-ioanna.cerkov.ru

Հովհաննես Աստվածաբան եկեղեցի (ռուս.՝ Церковь Иоанна Богослова), գործող ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Գրուշևսկայա գյուղում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ակսայի գործակալությանը։ Կառուցվել է 1901 թվականին։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1901 թվականին՝ ճարտարապետ Կուլիկովի նախագծով, նախկին ժամանակավոր աղոթքի տան տեղում, որը կառուցվել էր 1877 թվականին՝ դրանից մեկ տարի առաջ խոշոր հրդեհից այրված Սուրբ Վարվառա եկեղեցու տեղում։ 1886 թվականին այդ աղոթատունը տեղափոխվել է ստանիցայի մյուս ծայր[2]։

Տաճարը վերապրել է Քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմները, բայց փակվել է 1957 թվականին՝ Նիկիտա Խրուշչովի հակակրոնական արշավի ժամանակ։ Եկեղեցու շենքում բացվել է ակումբ, սակայն այն գոյություն է ունեցել ոչ երկար, քանի որ չուներ բավարար քանակությամբ այցելուներ։ Այնուհետև տարածքն օգտագործվել է որպես հացահատիկի շտեմարան[2]։

1959 թվականին կոտրվել է տաճարի տանիքը, նրա պատերը իշխանությունները պատրաստվում էին քանդել՝ աղյուսներն այլ տեղում օգտագործելու նպատակով, սակայն դա տեղի չունեցավ[2]։

Թեև այս պահին տաճարը և գտնվում է կիսավեր վիճակում, բայց այն լքված չէ[3]։ 1990-ական թվականներին տեղի բնակիչները տաճարը վերականգնելու փորձեր ձեռնարկեցին։ Վերականգնման աշխատանքները դանդաղ ընթանում են արդեն ավելի քան մեկ տասնյակ տարի և չեն ավարտվել մինչ օրս[2]։

Ամեն տարի Հովհաննես Աստվածաբանի օրը՝ հոկտեմբերի 9-ին, եկեղեցում անցկացվում է աղոթք, որն այցելում է մոտ 100 մարդ[2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի շենքը խաչաձև է։ Միակ խորանը օրհնվել է ի պատիվ Հովհաննես Աստվածաբանի։ Մուտքի դարպասները պսակված են կիսաշրջանաձև քիվերով, պատուհանները՝ եռանկյունաձև։ Պատուհանները գտնվում են տաճարի չորս կողմերում՝ յուրաքանչյուրում երեքը, նրանց կողքերին աղյուսե կիսասյուներ են։ Զանգակատունը երկհարկանի է, անցյալում, ենթադրաբար, եղել է եռահարկ։ Նրա խաչերն ու գմբեթները չեն պահպանվել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Храм апостола Иоанна Богослова. Ст.Грушевская. - По краю Донскому - Наши путешествия - Статьи, очерки, зарисовки - Ростовберег.ру». www.rostovbereg.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  3. «О храме | Иоанно-Богословский храм ст. Грушевская». hram-ioanna.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Донские храмы: церкви станицы Грушевской :: Геокэшинг ::». www.geocaching.su. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.