Հովհաննես Ահարոնյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1885 |
|---|---|
| Մահացել է | 1921 |
| Մասնագիտություն | դերասան |
Հովհաննես Ահարոնյան (Օվի, 1885, Վերին Ագուլիս, այժմ՝ Նախիջևանի տարածքում - 1921), հայ դերասան։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում։ Տարաբնույթ դերերով հանդես է եկել Անդրկովկասի հայ դերասանական խմբերում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում։ Եղել է Կ. Պոլսում, Թավրիզում։ Կատարել է Բեսոյի դերը «Դավաճանություն» պիեսում, «Համլետ»–ում՝ գերեզմանափոր և այլն։ Հեղափոխությունից հետո անցել է Արմավիր և այնտեղ կազմակերպել ներկայացումներ։ Մահացել է 1921 թվականին 36 տարեկանում[1][2]։