Հովհաննես Ադիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ադիբեկյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1937(1937-10-31)[1] (86 տարեկան) Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունփիլիսոփա
Ալմա մատերՀԱՊՀ (1960)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1993)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Հովհաննես Ալեքսանդրի Ադիբեկյան (հոկտեմբերի 31, 1937(1937-10-31)[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1995), ՌԴ սոցիոլոգիական ԳԱ անդամ (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ադիբեկյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1961-1977 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի դասախոս, 1977 թվականին՝ Պյատիգորսկի պետական տեխնոլոգիական համալսարանի դասախոս[2][3]։

Աշխատությունները վերաբերում են գիտության սոցիալ-փիլիսոփայական և մեթոդաբանական հարցերին[4]։ Հեղինակ է բուհական դասագրքերի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ սոցիոլոգիական ԳԱ անդամ (1996)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Философско-методологические проблемы социологии науки, Ставрополь, 1990.
  • Основы менеджмента, технология управления, Пятигорск, 1996.
  • Общая политология современного мира, Пятигорск, 1997.
  • Социология в теории и практике управления, Пятигорск, 2003.
  • Логические приемы и социо-политологические средства азербайджанского карабаховедения. АЙТОНК, 2005.[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=178
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 31։
  3. «Адибекян Оганес Александрович - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  4. Александрович, Адибекян Оганес (2015). «Видовой состав человеческих знаний». Современные научные исследования и инновации (ռուսերեն) (2). ISSN 2223-4888.
  5. Адибекян, Оганес Александрович (2005). Логические приемы и социо-политологические средства азербайджанского карабаховедения (ռուսերեն). АЙТОНК.