Հովհաննես Ադամյան փողոց (Շուշի)
Հովհաննես Ադամյան փողոց | |
---|---|
Երկիր | Արցախ |
Շրջան | Շուշիի շրջան |
Գտնվում է | Շուշի |
Անվանվել է | Հովհաննես Ադամյան |
Հովհաննես Ադամյան փողոց, փողոց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Փողոցն անվանակոչվել է ի պատիվ գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյանի[1]։
2004 թվականին «Շուշի» բարեգործական հիմնադրամը, ելնելով Շուշի քաղաքի զարգացման իր հայեցակարգից, ինչպես և եվրոպական նմանատիպ քաղաքների վերակառուցման փորձից, մշակել էր քաղաքային մի հատվածի` Հովհաննես Ադամյանի անվան փողոցի 19-րդ դարի ճարտարապետական միջավայրի վերականգնման ծրագիրը[1]։ Քաղաքի իշխանություններից ստանալով քաղաքի այդ հատվածի վերակառուցման իրավունքը` «Շուշի» հիմնադրամը պայմանագիր է կնքում իրավաբանական այն սուբյեկտների հետ, որոնք պատրաստ են վերականգնել տվյալ շենքը, նրա շինարարության ավարտից հետո ներդնել շահավետ բիզնես` ելնելով քաղաքի զբոսաշրջության զարգացման պահանջներից[1]։
Փողոցի ամբողջական վերակառուցումը պետք է ավարտվեր 2008 թվականի աշնանը[1]։
Շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադամյան փողոցի կառուցապատման հատված (19-րդ դար)
- №1 Բնակելի տուն (19-րդ դար)
- №3 Բնակելի տուն (19-րդ դար)
- №5 Բնակելի տուն (19-րդ դար) - եղել է ՀՅԴ բյուրոյի շենքը
- №5 Բնակելի տան դիմաց - Բնակելի տուն (19-րդ դար)
- №7 Թաղային աղոթարան («Մարդինլի» մզկիթ, 19-րդ դար)
- №9 Հասարակական շենք (19-րդ դար)
- №9 Բնակելի տան դիմաց - Իվան Թևոսյանի բնակելի տուն (19-րդ դար)
- Ադամյան և Տմբլաչի Խաչանի փողոցների խաչմերուկի արևելյան կողմում- Բնակելի տուն (19-րդ դար)
- Ադամյան և Թևանի փողոցների խաչմերուկ - Միրզաջան Մահտեսի Հակոբյանի բնակելի տուն (Մահտեսի Հակոբյանի տպարանի շենք)
- Տմբլաչի Խաչան և Ադամյան փողոցների խաչմերուկի արևմտյան կողմ - Քաղաքային բաղնիքի շենք
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Մարդինլի» մզկիթը
-
Քաղաքային բաղնիքի շենքը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Շուշի հիմնադրամի ընթացիք ծրագիր». shoushi.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.