Ադամյան փողոցի կառուցապատման հատված (Շուշի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամյան փողոցի կառուցապատման հատված
Քաղաքային բաղնիքի շենքը
ԵրկիրԱրցախ Արցախ
ՔաղաքՇուշի
ԲնակավայրՇուշի, Շուշիի շրջան
ՓողոցՀովհաննես Ադամյան փողոց
ՀասցեՀովհաննես Ադամյան փողոցի հյուսիսային հատված

Ադամյան փողոցի կառուցապատման հատված, 19-րդ դարի ճարտարապետական միջավայր և պատմամշակութային հուշարձանների համալիր Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում[1]։ Տեղակայված է Շուշիի հյուսիս-արևելքում և ընդգրկում է Հովհաննես Ադամյան փողոցի հյուսիսային ամբողջ հատվածը[1]։ Ներառված է՝ Շուշիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմամշակութային հուշարձանները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդինլի» մզկիթ, 19-րդ դար

Ադամյան փողոցի կառուցապատման հատվածը բաղկացած է 10 պատմաճարտարապետական շինություններից․

  • №1 Բնակելի տուն (19-րդ դար)
  • №3 Բնակելի տուն (19-րդ դար)
  • №5 Բնակելի տուն (19-րդ դար) - եղել է ՀՅԴ բյուրոյի շենքը
  • №5 Բնակելի տան դիմաց - Բնակելի տուն (19-րդ դար)
  • №7 Թաղային աղոթարան («Մարդինլի» մզկիթ, 19-րդ դար)
  • №9 Հասարակական շենք (19-րդ դար)
  • №9 Բնակելի տան դիմաց - Իվան Թևոսյանի բնակելի տուն (19-րդ դար)
  • Ադամյան և Տմբլաչի Խաչանի փողոցների խաչմերուկի արևելյան կողմում- Բնակելի տուն (19-րդ դար)
  • Ադամյան և Թևանի փողոցների խաչմերուկ - Միրզաջան Մահտեսի Հակոբյանի բնակելի տուն (Մահտեսի Հակոբյանի տպարանի շենք)
  • Տմբլաչի Խաչան և Ադամյան փողոցների խաչմերուկի արևմտյան կողմ - Քաղաքային բաղնիքի շենք

Վերականգնման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին «Շուշի» բարեգործական հիմնադրամը, ելնելով Շուշի քաղաքի զարգացման իր հայեցակարգից, ինչպես և եվրոպական նմանատիպ քաղաքների վերակառուցման փորձից, մշակել էր քաղաքային մի հատվածի` Հովհաննես Ադամյանի անվան փողոցի 19-րդ դարի ճարտարապետական միջավայրի վերականգնման ծրագիրը[1]։ Քաղաքի իշխանություններից ստանալով քաղաքի այդ հատվածի վերակառուցման իրավունքը, «Շուշի» հիմնադրամը պայմանագիր է կնքում իրավաբանական այն սուբյեկտների հետ, որոնք պատրաստ են վերականգնել տվյալ շենքը, նրա շինարարության ավարտից հետո ներդնել շահավետ բիզնես` ելնելով քաղաքի զբոսաշրջության զարգացման պահանջներից[1]։

Փողոցի ամբողջական վերակառուցումը պետք է ավարտվեր 2008 թվականի աշնանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Շուշի հիմնադրամի ընթացիք ծրագիր». shoushi.am. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.