Հովիկ Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 5, 1964[1] (60 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1987) |
Մասնագիտություն | բժիշկ |
Ծնողներ | հայր՝ Շչորս Դավթյան |
Պարգևներ |
Հովիկ Շչորսի Դավթյան (հունվարի 5, 1964[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիթկոկորդականջաբան։ Հայաստանի բանակի բժշկական ծառայության փոխգնդապետ (2000)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1987)։ 1988-1997 թվականներին աշխատել է Հայաստանի առողջապահության և ՊՆ ռազմաբժշկական ծառայության համակարգում, Հայաստանի ՊՆ Տաթևի բազմաֆունկցիոնալ վերականգնողական կենտրոնի (հոսպիտալի պետի տեղակալ, բուժծառայության պետ), 1997 թվականից՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ։
1988 թվականին մասնակցել է աղետի զոտու փրկարարական աշխատանքներին, 1989-1994 թվականներին՝ ԼՂ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի. Հայաստանի հարավարևելյան սահմանամերձ, Կուբաթլորի (մարտական գործողությունների ժամանակ բժշկական ծառայության համակարգող), Լաչինի, Հորադիզի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին, միաժամանակ բուժօգնություն ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։
Երևանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի «Մխիթար Հերացի» բժշկական հասարակական կազմակերպության Զանգեզուրի մասնաճյուղի հիմնադիր-նախագահ (1989)։
Պարգևատրվել է Հայաստանի «Մարտական ծառայության համար» մեդալով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |