Jump to content

Հովանես Կազմող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովանես Կազմող
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
ԵրկերԽաչքար տանուտեր Սարգսի[1] և Խաչքար Սարգիս աղայի[1]
Մասնագիտությունքանդակագործ

Հովանես Կազմող (անհայտ[1] - անհայտ[1]), XVI դարի հայ քարգործ վարպետ։ Նրա կերտած երկու բարձրարվեստ խաչքարերը գտնվում են Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում՝ ագուցված գյուղամիջի Սուրբ խաչ եկեղեցու պատին, մուտքի հարավային (ստեղծել է 1542 թվականին) և հյուսիսային (1551 թվականին) կողմերին։ 1542 թվականի խաչքարի կենտրոնում փոքր խաչ է՝ շուրջը ուռուցիկ տառերով թվականը, ապա՝ սրանկյուն խորանն ու խաչը։ Ունի նուրբ ու գեղեցիկ քանդակներով լայն շրջանակներ։ Խորանի վերին կողմերին կազմողի հիշատակությունն է։ 1551 թվականի խաչքարի կիսաշրջան խորանի մեջ խաչն է, երկու կողմերին՝ նուրբ զարդաքանդակներով լայն շրջանակներ, տակը՝ գունդ, որի շուրջը թվականն է ու կազմողի հիշատակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 (հայ.) — հատոր 6. — էջ 550.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 550