Հոսքաջրերի մաքրումը պղնձից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիմիա

21-րդ դարի հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում հոսքաջրերի մաքրումը և վերաօգտագործումը։ Այդ խնդիրը հանդիսանում է համաշխարհային ամենակարևոր խնդիրներից մեկը և հսկվում է ՄԱԿ-ի կողմից։ Արդյունաբերական հոսքաջրերի մաքրման նպատակով մշակվում և փորձարկվում են մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս իջեցնել հոսքաջրերում ծանր մետաղների մնացորդային պարունակությունը մինչև թույլատրելի սահմանը։

Պղնձի իոնի չափաբաժինները միջավայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված և շատ թունավոր աղտոտող նյութերի թվին են պատկանում ծանր մետաղները՝ սնդիկ, արճիճ, կադմիում, ցինկ, պղինձ, մկնդեղ, և այլն։ Պղինձը հայտնաբերվում է սուլֆատային մնացորդում արճիճի, կադմումի և ցինկի հետ միասին։ Պղնձի պարունակությունը բույսերի մեջ պրակտիկորեն մշտական է և կախված չէ նրա պարունակությունից հողում, պղինձը հանդիսանում է բույսի սնուցման կարևոր տարր։

Պղնձի աղերը, ներգործելով ջրավազաններ, ցուցաբերում են բարձր ազդեցություն կենսագործունեության ընթացքի վրա։ Պղնձի կոնցետրացիան 0.08-0.8մգ/լ, իսկ շատ փափուկ ջրերում 0.01մգ/լ[1], որը ձկների համար նույնպես թունավոր է։ Թունավորության չափանիշը ջրային մյուս օրգանիզմների համար կազմում է 0.08-1.0մգ/լ։ Ջրի կոշտությունը տեսանելիորեն փոքրացնում է պղնձի թունավորության հատկությունը[2]։ Շատ փափուկ և թորած ջրերի համար, որպես ցածր սահման համարում են 0.01մգ/լ պղնձի իոնը[2]։ Իսկ բնության ջրերից շատերի համար կարելի է ընդունել թունավորության ավելի բարձր սահման՝ 0.025մգ/լ պղինձ իոն[3]։ Որոշ ձկներ փափուկ ջրերում կարող են գոյատևել նույնիսկ 0.075մգ/լ պղնձի իոնի դեպքում, իսկ որոշ փոքր տեսակների համար մահացու է համարվում 0.0127մգ/լ պղնձի իոնի կոնցետրացիան։ Պղնձի թունավոր հատկությունը բարձրանում է, եթե խառնուրդը միաժամանակ պարունակում է պղինձ և կադմիում կամ պղինձ և ցինկ[4]։

Պղնձի իոնի վնասակար ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ պղինձը շատ է օգտագործվում, նրա թունավորության հատկությունները առավել քիչ են հետազոտված, քան մյուս ծանր մետաղների հատկությունները։ Չնայած, որ բժիշկների մեջ շատերն են հիվանդացել թոքերի քաղցկեղով, իրական փաստեր, որ այդ մետաղը օժտված է կանցերոգեն հատկությամբ, բացակայում են։ Մեծ քանակությամբ պղնձի ներգործումը մարդու օրգանիզմ հանգեցնում է վիլսոնա հիվանդության, նաև ավելցուկային պղինձը անցնում է ուղեղի թաղանթին, մաշկին, լյարդին, ենթաստամոքսաին գեղձին։

Այսպիսով, իր թունավորությունը և անբարենպաստ ազդեցությունը միկրոֆլորայի ակտիվ տիղմի վրա կանխելու համար, ծանր մետաղների իոններ պարունակող հոսքաջրերը մինչև ջրամբարներ կամ ոռոգման ուղարկելը անպայման պետք է ենթարկվեն առանձին մաքրման, մետաղների իոնների պարունակությունը փոքրացնելու նպատակով մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիա։

Մաքրման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր մետաղների իոնների բարձր խտության վնասակար ազդեցությունը՝ ջրային միջավայրում, կյանքի և մարդու առողջության վրա, անհրաժեշտություն է առաջացնում մշակել խորքային մաքրման մեթոդներ, որոնք թույլ կտան նվազեցնել ջրամբարների աղտոտվածության աստիճանն ու շրջանառու ջրամատակարարման մեջ օգտագործել մաքրված, զտված ջուր։

Այս նպատակով, արդյունաբերության մեջ օգտագործվում են մի շարք քիմիական, ֆիզիկական և ֆիզիկա-քիմիական մեթոդներ, որոնցից յուրաքանչյուրն արդյունավետ է որոշակի պայմաններում։ Ներկայումս առավել տարածված է մաքրման ռեագենտային մեթոդը։ Պղնձի իոններից կեղտաջրերի մաքրման մեթոդի ընտրությունը կախված է՝

  • աղտոտվածության աստիճանից
  • հոսքաջրերի քանակից
  • արտադրության բնույթից
  • պահանջվող մաքրման աստիճանից

Ընդունված է, ծանր մետաղ պարունակող հոսքաջուրը վնասազերծել ռեագենտային եղանակով, որի էությունը կայանում է ռեագենտի (ազդանյութի) օգնությամբ լուծված միացությունների վերածումը չլուծվող և վատ լուծվող միացությունների։ Այդ նպատակով պղինձ պարունակող հոսքաջուրը մշակվում է հիմքով մինչև օպտիմալ pH, որի դեպքում Cu+2 լուծելիությունը նվազագույնն է, ապա ֆլոկուլանտի օգնությամբ, դժվարալույծ Cu(OH)2 - ի մասնիկները խոշորացվում են՝ ծանրացվում և հեշտությամբ նստեցվում, որից հետո հեռացվում միջավայրից[5]։

Գրականություն՝[խմբագրել | խմբագրել կոդը]

1 Петру А.А. Промышленные сточные воды. -M.։ Стройиздат, 1965. -36с.

2 Труелли М.А. Токсикология //Сообщение ИИ рыбного хозяйства и гидробиологии. – Водняны.։ 1958. -67с.

3 Weber E. Toxikologische Untersuchunget mit Wasseror ganismeh/Öster eichische Wasserwirtschaft. -1957. -V.9. - p. 164-165.

4 Bodmer G.Mon. Bull. Schweiz. // Wer. Gas – und Wesserfachm. – 1945, N 25. – p. 237-246.

5 Wing R.E., W.E. Rayford. Heavy Metal Removal Processes for Plating Rinse Wate / Poceedings of the 32nd Ind. Waste Conference. – Purdue University. – May. – 1977. – P. 838-852.