Վարդաքարի ջրամբար
Արտաքին տեսք
(Վերահղված է Հոռոմի ջրամբարից)
![]() | ||
Գտնվում է | Կարկաչան գետի վրա | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Շիրակի մարզ | |
![]() ![]() | ||
Վարդաքարի ջրամբար, Հոռոմի ջրամբար, ջրամբար Հայաստանի Շիրակի մարզում՝ Կարկաչան գետի վրա՝ Վարդաքար գյուղի մոտ՝ 1600 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1968 թվականին, վերակառուցվել 1974 թվականին։ Մակերեսը 0,86 կմ² է, միջին խորությունը 15,5 մ, ջրատարողությունը՝ 5 միլիոն մ³, օգտակարը՝ 4,7 միլիոն մ³։ Պատվարը հողային է՝ ավագակավային երեսապատումով, երկարությունը՝ 594 մ, առավելագույն բարձրությունը՝ 16,5 մ։ Ջուրը բաց է թողնվում մետաղե խողովակաշարի միջոցով (ջրթողքը՝ 0,65 մ³/վ)։ Աղետային ջրերը (39 մ³/վ) հեռացվում են խրամատային ջրընդունիչի և արագահոսի միջոցով։ Ոռոգում է Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար գյուղերի հողատարածքները[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/Reservoire_Vardaqar%2C_2014.06.27_-_panoramio.jpg/650px-Reservoire_Vardaqar%2C_2014.06.27_-_panoramio.jpg)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |