Հողմային էներգետիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողմային էներգետիկա, 1999 թվականին Հոլանդիայի կառավարության դրամաշնորհով Հայաստանում իրականացվել է քամու էներգիայի մշտադիտարկում։ 2011 թվականին հանրապետությունում արդեն իրականացվել են հետազոտություններ Պուշկինի, Վարդենյաց, Քարախաչի լեռնանցքներում, Արդանիշ ավանում (Սևանա լճի ավազան) և Արփի լճի մոտակայքում։ Պուշկինի լեռնանցքի հետազոտման ծրագիրն իրականացվել է 1999-2002 թվականներին, պատրաստվել է գործարար առաջարկություն՝ 20 ՄՎտ հզորության հոէկ կառուցելու համար։ 2000 թվականին «Սոլարէն» ընկերությունը, կատարելով հողմաէներգետիկ. ներուժի գնահատման պաշարա- բան. հետազոտություն, ընտրել է հողմաէներգետիկ. կայանների շինարարության համար հեռանկարային տարածքներ։ NREL (ԱՄՆ) ընկերության հետ համատեղ աշխատանքներ են կատարվում՝ Հայաստանի հողմաէներգետիկ. քարտեզագիրք ստեղծելու համար։ Հանրապետությունում տեղակայվել է մոնիթորինգի 14 կայան։ Պաշարաբանական հետազոտություններով պարզվել է ՀՀ-ում քամու էներգիայի օգտագործման հեռանկարայնությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։