Հոգսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգսը
Frau Sorge
Գրքի երրորդ հրատարակության շապիկը (2014)
ՀեղինակՀերման Զուդերման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Էջեր240 էջ
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
Կազմի հեղինակ«Անտարես» մեդիա հոլդինգ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ1913, 1958, 2014
ԳՄՍՀ978-9939-51-313-3
ՀՏԴ830-31
ԳՄԴ84.4Գերմ-44
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/suderman/sorge/sorge.html

«Հոգսը», Հերման Զուդերմանի վեպը, որը հրատարակվել է 1887 թվականին։ Վեպը բաղկացած է 23 մասից։

Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հայերեն բոլոր հրատարակությունները եղել են Գևորգ Ալթունյանի թարգմանության հիման վրա։

Հայերեն առաջին հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1913 թվականին Թիֆլիսում, Ն. Աղանյանի տպարանում, «Հանրային մատենադարան» մատենաշարով։ 298 էջ[1]։

Հայերեն երկրորդ հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը երկրորդ անգամ հայերեն հրատարակվել է 1958 թվականին Հայպետհրատում։ Խմբագիր՝ Արփիկ Վարդապետյան։ 237 էջ[2][3]։

Հայերեն երրորդ հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը երրորդ անգամ հայերեն հրատարակվել է 2014 թվականին «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ 240 էջ[4]։

Հայերեն երրորդ հրատարակության հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի գրող Հերման Զուդերմանի «Հոգսը» վեպը հայերեն առաջին անգամ լույս է տեսել ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1913 թվականին, Թիֆլիսում։ Այս հրատարակության մեջ կատարվել են անհրաժեշտ խմբագրական միջամտություններ՝ պահպանելով, սակայն, թարգմանչի ժամանակին հատուկ ոճական-շարահյուսական որոշ ձևեր[5]։

Այս հրատարակության հիման վրա Հայաստանի կույրերի միավորման հրատարակությունը վեպը 2015 թվականին լույս է ընծայել բրայլյան գրատիպով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]