Արփիկ Վարդապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արփիկ Վարդապետյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1912(1912-11-12)
ԾննդավայրՆինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Վախճանվել էնոյեմբերի 27, 1994(1994-11-27)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1941)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Արփիկ Վարդապետյան Վիքիդարանում

Արփիկ Ղուկասի Վարդապետյան (նոյեմբերի 12, 1912(1912-11-12), Նինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - նոյեմբերի 27, 1994(1994-11-27)[1], Երևան, Հայաստան), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից, ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփիկ Վարդապետյանը ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 12-ին, Բոգդանովկա (այժմ՝ Վրաստան) գյուղում։ Նրա մայրը՝ Հեղինեն, Վահան Տերյանի կրտսեր քույրն էր։ 1919-1922 թվականներին սովորել է Ախալքալաքում, ապա Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան որբանոցի դպրոցում։ 1925 թվականին աշխատել է Ախալքալաքի «Ռանչպար» թերթի խմբագրությունում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Դոնի Ռոստովի Խորհրդային Հայաստանի անվան դպրոցում։ 1928-1934 թվականներին աշխատել է Ախալքալաքի պետական ու կուսակցական հիմնարկներում։ Եղել է ժողկրթբաժնի քարտուղար, գյուղատնտեսական և անտառային արդյունաբերության բանվորների արհմիության գավառային կոմիտեի նախագահ, ԼԿԵՄ գավառային կոմիտեի և կուսակցության շրջկոմի հաշվառման-վիճակագրական և ինֆորմացիոն բաժնի վարիչ։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևմտաեվրոպական գրականության և լեզվի բաժինը։ 1942 թվականին աշխատել է Հայպետհրատում։ 1944-1945 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, այնուհետև վերսկսել է աշխատել Հայպետհրատում նախ որպես ռուսերեն հրատարակվող գրականության խմբագրության վարիչ, գրական աշխատող, հայ գեղարվեստական գրականության խմբագրության խմբագիր, 1958-1969 թվականներին՝ թարգմանական գրականության խմբագրության վարիչ[2]։ 1969 թվականից անցել է կենսաթոշակի[3]։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 թվականի հերոսները, Երևան, Հայետհրատ, 1942, 17 էջ։
  • Սովորիր ամեն ինչ ինքդ շինել (պատանիների համար), Երևան, Հայետհրատ, 1943, 34 էջ։
  • Պատմվածքներ քո ընկերների մասին, Երևան, Հայետհրատ, 1943, 73 էջ։
  • Սիմոնով Կ., Ութերորդ վիրավորումը, Երևան, Հայետհրատ, 1943, 20 էջ։
  • Բականով Ն., Պատրաստվեցեք մարտիկներ դառնալ, Երևան, Հայետհրատ, 1943, 119 էջ։
  • Զարեչնայա Ս., Արծվիկ, Երևան, Հայետհրատ, 1944, 207 էջ։
  • Սեփական ձեռքով (պիոների և դպրոցական տնային աշխատանքները), Երևան, Հայետհրատ, 1945, 117 էջ։
  • Մեզենցև Վ. Ա., Քամի, Երևան, Հայետհրատ, 1948, 87 էջ։
  • Պոլակ Ի. Ֆ., Ժամանակ և օրացույց, Երևան, Հայետհրատ, 1948, 51 էջ։
  • Գոնչար Ա., Դրոշակակիրները, Երևան, Հայետհրատ, 1950, 585 էջ։
  • Ֆեոդորով Ա. Ֆ., Ընդհատակյա մարզկոմը գործում է, Երևան, Հայետհրատ, 1951, 584 էջ։
  • Գայդար Ա., Թող լուսավորի, Երևան, Հայետհրատ, 1951, 25 էջ։
  • Գոնչարով Ի. Ա., Զառիթափ, Երևան, Հայետհրատ, 1953, 813 էջ։
  • Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր, 3 հատորով, հատոր 1-ին (այս հատորի «Խմբերգչուհին», «Առաջին կարգի ուղևորը» պատմվածքները թարգմանել է Ա. Վարդապետյանը), Երևան, Հայետհրատ, 1953, 596 էջ։
  • Չեխով Ա. Պ, Ընտիր երկեր, 3 հատորով, հատոր 2-րդ (այս հատորի «Գողերը», «Կինը», «Մուժիկները», «Մի դեպք պրակտիկյից» պատմվածքնները թարգմանել է Ա. Վարդապետյանը), Երևան, Հայետհրատ, 1954, 513 էջ։
  • Մամին-Սիբիրյակ Դ. Ն., Պրիվալովների միլիոնները, Երևան, Հայետհրատ, 1955, 566 էջ։
  • Տագոր Ռաբինդրանաթ, Գորա (վեպ), Երևան, Հայետհրատ, 1959, 600 էջ։
  • Կուպրին Ա., Մենամարտ, Ե., Հայպետհրատ, 1960, 456 էջ։
  • Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր 5 հատորով, հ. 1 (այս հատորի «Ավելորդ մարդիկ», «Խմբերգչուհին», «Ամուսին», «Դժբախտություն», «Առաջին կարգի ուղևորը», «Տաղանդը», «Առաջին սիրեկանը» և «Դատարկ դեպք» պատմվածքները թարգմանել է Ա. Վարդապետյանը), Ե., Հայպետհրատ, 1960, 459 էջ։
  • Կախխար Աբդուլլա, Պստլիկ թռչնակը, Ե., Հայպետհրատ, 1961, 258 էջ։
  • Չեխով Ա Պ., Ընտիր երկեր 5 հատորով, հ. 2 (այս հատորի «Արվեստի ստեղծագործություն», «Վերոչկան», «Նամակը», «Վոլոդյան», «Հին տունը», «Տղաները» պատմվածքները թարգնանել է Ա. Վարդապետյանը), Ե., Հայպետհրատ, 1961, 565 էջ։
  • Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր 5 հատորով, հ 3 (այս հատորի «Կոշկակարն ու սատանան»,«Գողերը», «Գուսևը», «Թռի-վռին», «Ուսանողը» պատմվածքները թարգմանել է Ա. Վարդապետյանը), Ե., 1961, 556 էջ։
  • Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր 5 հատորով, հ. 4 (այս հատորի «Կինը», «Աննան վզից կախ», «Մուժիկները», «Մի դեպք պրակտիկայից» պատմվածքները թարգմանել է Ա. Վարդապետյանը), Ե., Հայպետհրատ, 1962։
  • Գոնչարով Ի. Ա., Սովորական պատմություն, Ե., Հայպետհրատ, 1963, 400 էջ։
  • Ղազախական պատմվածքներ (գրքի մեջ մտնող պատմվածքների մի մասը թարգմանել է Ա. Վարդապետյանը), Ե., Հայպետհրատ, 1964։
  • Դոստոևսկի Ֆ. Մ., Ապուշը, Ե., «Հայաստան», 1965, 851 էջ։
  • Սիմենոն Ժորժ, Մաժեստիկ հյուրանոցի նկուղներում, Ե., «Հայաստան», 1968, 356 էջ։
  • Սիմոնով Կ., Ողջերն ու մեռածները, Ե., «Հայաստան», 1970։
  • Տերյան Վահան, Նամակներ, Ե., «Հայաստան», 1972, 245 էջ։
  • Սիմոնով Կ., Զինվոր չեն ծնվում, Ե., «Հայաստան», 1975, 759 էջ։
  • Ուպիտ Անդրեյ, Նովելներ (գրքի մեջ մտնող «Սառնամանիքին», «Ռոմանտիկը», «Մատանուց ընկած մարգարիտը» նովելները և գրքի վերջաբանը՝ «Անդրեյ Ուպիտի ստեղծագործական ուղին», թարգմանել է Ա. Վարդապետյանը), Ե., «Սովետական գրող», 1977, 236 էջ։
  • Սիմոնով Կ., Վերջին ամառը (վեպ), Ե., «Սովետական գրող», 1979, 672 էջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ԱՐՓԻԿ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ
  2. Կոհա առցանց քարտարան, Վարդապետյան, Արփիկ Ղուկասի
  3. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 439-442։