Հնագիտության և ազգագրության թանգարան (Ուֆա)
Հնագիտության և ազգագրության թանգարան | |
|---|---|
| Տեսակ | հնագիտական թանգարան և ազգագրական թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ուֆա |
| Վայր | Ponosova-Mollo house? |
| Հիմնադրվել է | 1976 |
| Հիմնադիր | Ռաիլ Կուզեև |
| 54°43′16″N 55°56′26″E / 54.72111°N 55.94056°E | |
| Կայք | ikuzeev.ru/museum(ռուս.) |
![]() | |
![]() | |
Հնագիտության և ազգագրության թանգարան (բաշկիրերեն՝ Археология һәм этнография музейы), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուֆայի գիտական կենտրոնի Կուզեևի անվան ազգագրական հետազոտությունների թանգարան[1]։ Հիմնադրվել է 1976 թվականին ՌԳԱ ՈՒԳԿ պատմության, լեզվի և գրականության ինստիտուտին կից։ Թանգարանը գտնվում է 20-րդ դարի սկզբի ճարտարապետության և քաղաքաշինության հուշարձան՝ Է․ Ա. Պոնոսովա-Մոլոյի տանը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուֆայում Հնագիտության և ազգագրության ակադեմիական թանգարանի ստեղծման նախաձեռնողը հայտնի ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռայլ Կուզեևն է եղել[3]։ Այն կազմակերպելու որոշումը կայացվել է 1976 թվականի հունվարի 20-ին։ Թանգարանը այցելուների համար բացվել է 1980 թվականին։
1999 թվականից Հնագիտության և ազգագրության թանգարանը գործում է որպես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուֆայի գիտական կենտրոնի Ռայլ Կուզեևի ազգագրական հետազոտությունների ինստիտուտի մաս[4]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիական թանգարանը գիտարշավների ժամանակ հավաքված հնագիտական, ազգագրական և մարդաբանական հավաքածուների շտեմարան է։ Այն պարունակում է Հարավային Ուրալի հնագույն և միջնադարյան պատմության բոլոր ժամանակաշրջանների ամենահարուստ հավաքածուները, ներառյալ Ֆիլիպովսկի բլուրների հայտնի հավաքածուն՝ «Սարմատների ոսկին»։ Արժեքավոր նյութեր են կուտակվել տարածաշրջանի ժողովուրդների մշակույթի և կյանքի վերաբերյալ։ Թանգարանի սրահներում ցուցադրված է 5,5 հազար ցուցանմուշ, իսկ պահեստային ֆոնդերում կա 240 հազար ցուցանմուշ։ Թանգարանի հավաքածուները հիմք են հանդիսանում հիմնարար հնագիտական և ազգագրական հետազոտությունների համար[1]։
2012 թվականից թանգարանի ցուցադրությունը լիովին հասանելի է ինտերնետի բոլոր օգտատերերին՝ 3D ձևաչափով[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Золотые олени Евразии. — СПб., 2003. — ISBN 5-9501-0010-7
- Музей археологии и этнографии. Каталог. — Уфа, 2007.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Музей археологии и этнографии ИЭИ УНЦ РАН». bashenc.online. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Карточка объекта культурного наследия России регионального значения № 021410153440005». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Об Институте / История». ikuzeev.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
- 1 2 «Музей археологии и этнографии ИЭИ УФИЦ РАН | Заявка на мероприятия». ikuzeev.ru. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.

