Հնագիտության և ազգագրության թանգարան (Ուֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնագիտության և ազգագրության թանգարան
Տեսակհնագիտական թանգարան և ազգագրական թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՈւֆա
ՎայրPonosova-Mollo house?
Հիմնադրվել է1976
ՀիմնադիրՌաիլ Կուզեև
Կայքikuzeev.ru/museum(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Հնագիտության և ազգագրության թանգարան (անգլ.՝ Археология һәм этнография музейы), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուֆայի գիտական կենտրոնի Կուզեևի անվան ազգագրական հետազոտությունների թանգարան[1]։ Հիմնադրվել է 1976 թվականին ՌԳԱ ՈՒԳԿ պատմության, լեզվի և գրականության ինստիտուտին կից։ Թանգարանը գտնվում է 20-րդ դարի սկզբի ճարտարապետության և քաղաքաշինության հուշարձան՝ Է․ Ա. Պոնոսովա-Մոլոյի տանը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուֆայում Հնագիտության և ազգագրության ակադեմիական թանգարանի ստեղծման նախաձեռնողը հայտնի ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռայլ Կուզեևն է եղել[3]։ Այն կազմակերպելու որոշումը կայացվել է 1976 թվականի հունվարի 20-ին։ Թանգարանը այցելուների համար բացվել է 1980 թվականին։

1999 թվականից Հնագիտության և ազգագրության թանգարանը գործում է որպես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուֆայի գիտական կենտրոնի Ռայլ Կուզեևի ազգագրական հետազոտությունների ինստիտուտի մաս[4]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական թանգարանը գիտարշավների ժամանակ հավաքված հնագիտական, ազգագրական և մարդաբանական հավաքածուների շտեմարան է։ Այն պարունակում է Հարավային Ուրալի հնագույն և միջնադարյան պատմության բոլոր ժամանակաշրջանների ամենահարուստ հավաքածուները, ներառյալ Ֆիլիպովսկի բլուրների հայտնի հավաքածուն՝ «Սարմատների ոսկին»։ Արժեքավոր նյութեր են կուտակվել տարածաշրջանի ժողովուրդների մշակույթի և կյանքի վերաբերյալ։ Թանգարանի սրահներում ցուցադրված է 5,5 հազար ցուցանմուշ, իսկ պահեստային ֆոնդերում կա 240 հազար ցուցանմուշ։ Թանգարանի հավաքածուները հիմք են հանդիսանում հիմնարար հնագիտական և ազգագրական հետազոտությունների համար[1]։

2012 թվականից թանգարանի ցուցադրությունը լիովին հասանելի է ինտերնետի բոլոր օգտատերերին՝ 3D ձևաչափով[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Золотые олени Евразии. — СПб., 2003. — ISBN 5-9501-0010-7
  • Музей археологии и этнографии. Каталог. — Уфа, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Музей археологии и этнографии ИЭИ УНЦ РАН». bashenc.online. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Карточка объекта культурного наследия России регионального значения № 021410153440005». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  3. «Об Институте / История». ikuzeev.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  4. 4,0 4,1 «Музей археологии и этнографии ИЭИ УФИЦ РАН | Заявка на мероприятия». ikuzeev.ru. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.