Հյուսիս-բայկալյան բարձրավանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հյուսիս-բայկալյան բարձրավանդակ, Բայկալ լճից հյուսիս-արևելք, ՌԱՖԱՀ Իրկուտսկի մարզում և Բուրյաթական ԻԱԱՀ-ում։ Հարավում Վերխնեանգարսկի լեռնաշղթան է, հյուսիս արևմուտքում 1000— 1200մ բարձրությամբ սանդղաձև իջնում է դեպի Միջինսիբիրական սարահարթը, հյուսիս արևելքում Վիտիմ գետի հովտով բաժանվում է Պատոմի բարձրավանդակից։ Հարթագագաթ լեռնաշղթաների համակարգ է մինչև 2578 մ առավել բարձրությամբ (Ինյապտուկ լեռ)։ Կազմված է մինչ քեմբրի և ստորին պալեոզոյի մետամորֆային ապարներից ու գրանիտներից։ Հովիտները և լեռնալանջերը ծածկված են անտառներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 450 CC-BY-SA-icon-80x15.png