Հյուսիսարևմտյան արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Հյուսիսարևմտյան արշավանք
Chinese civil war map 03.jpg
'
Թվական հոկտեմբեր 1934—հոկտեմբեր 1936
Վայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հակառակորդներ
Naval Jack of the Republic of China.svg
Flag of the Chinese Communist Party.svg
Հրամանատարներ
Չան Կայշի Մաո Ցզե-Դուն

Հյուսիսարևմտյան արշավանք 1934-1936 թթ., Չինաստանի կարմիր բանակի (ՉԿԲ) հիմնական ուժերի տեղափոխումը Կենտրոնական և Հարավային Չինաստանի խորհրդային շրջաններից հյուսիս արևմտյան՝ Շենսի և Դանսու նահանգներ։ Կենտրոնական խորհրդային շրջանում գտնվող ՉԿԲ գոմինդանական բանակի շրջապատումից դուրս բերելու նպատակով ՉԿԿ ԿԿ 1934 թ.-ի սեպտեմբերին որոշեց ճեղքել շրջապատումը ՉԿԲ 1-ին ռազմաճակատի գլխավոր ուժերով։ ՉԿԲ 1-ին ռազմաճակատի ուժերը (ՉԿԿ ԿԿ հետ) 1934 թվականի հոկտեմբերի 16-ից, համառ մարտեր մղելով գոմինդանական զորքերի դեմ, շարժվեցին հյուսիս արևմտյան, անցնելով մի քանի նահանգ, 1935 թվականի հունիսի սկզբին Սիչուան նահանգի արևմուտքում միավորվեցին ՉԿԲ 4-րդ ռազմաճակատի զորքերի հետ։ 1935 թվականի օգոստոսի սկզբին ՉԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի խորհրդակցությունում որոշվեց շարունակել արշավանքը երկու զորասյուների (արլ. և արմ.) միացյալ ուժերով հս.՝ ԽՍՀՄ սահմանի մոտ գտնվող շրջաններ։ Մակայն ՉԿԿ ղեկավարության մեջ պայքարի սրման (Մաո Ցզե Դունի, որը ձգտում էր զավթել կուսակցության և բանակի ղեկավարությունը, և 4-րդ ռազմաճակատի հրամանատարներից Չժան Դո Տաոյի ու նրա կողմնակիցների միջև) հետևանքով կուսակցությունը և նրա զինված ուժերը պառակտվեցին։ 1-ին ռազմաճակատի 1-ին և 3-րդ կորպուսները (մտնում էին արլ. զորասյան մեջ), որոնց հետ էին ՉԿԿ ԿԿ-ի և Քաղբյուրոյի անդամների մի մասը, այդ թվում՝ Մաո Ցզե Դունը, 1935 թվականի հոկտեմբերին հասան Շենսի և Դանսու նահանգների սահմանագծի մոտ գտնվող խորհրդային շրջանը։ ՉԿԲ մնացած զորամիավորումները (արմ. զորասյուն), 2-րդ և 6-րդ կորպուսների (2 ռազմաճակատ) հետ, 1936 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին հասան Շենսի և Դանսու նահանգների սահմանամերձ շրջանը։ Հյուսիսարևմտյան արշավանքն ավարտվեց։ Չնայած հսկայական զոհերին, որ կրեցին ՉԿԿ և ՉԿԲ համառ մարտերով անցած երկար ճանապարհին, և ներկուսակցական պայքարին, այս աարշավանքի հետևանքով սահմանամերձ Շենսի—Գանսու շրջանում ամրապնդվեց հեղափոխական բազան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 449 CC-BY-SA-icon-80x15.png