Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարան
Sobranie - the Macedonian Assembly.JPG
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրված1991
Ղեկավարում
ԽոսնակՏալատ Ջաֆերի, Դեմոկրատական միություն՝ ինտեգրման համար
սկսած ապրիլի 27, 2017
Կազմը
Նստատեղեր123
Հանդիպումների վայր

sobranie.mk/home-en.nspx

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարան, առավել հայտնի է, որպես Հյուսիսային Մակեդոնիայի Օրենսդիր ժողով (մակեդոներեն՝ Собранието на Република Македонија), միապալատ օրենսդիր մարմին Մակեդոնիայի Հանրապետությունում, որը բաղկացած է թվով 120 պատգամավորներից։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Օրենսդիր ժողովն ունի մեկ պալատ և մեկ կանոնադրություն՝ Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրությունը։ Խորհրդարանը կարող է ունենալ մինչև 140 պատգամավոր, չնայած նրան, որ Մակեդոնիայի սահմանադրական պատմության ընթացքում նման դեպք չի գրանցվել (պատգամավորների առավելագույն քանակը կազմել է 120 անձ)։

Պատգամավորներն ընտրվում են համապետական ընտրակարգով՝ փակ և գաղտնի քվեարկության միջոցով։ Վերջիններս ընտրվում են առավելագույնը չորս տարի ժամկետով։

Մակեդոնիայի Հանրապետության Օրենսդիր ժողովը գլխավորում է խորհրդարանի նախագահը կամ խոսնակը։ 2017 թվականի ապրիլի 27-ից այդ պաշտոնն է ստանձնում «Դեմոկրատական միություն՝ ինտեգրման համար» կուսակցության թեկնածու Տալատ Ջաֆերին։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օրենսդիր իշխանության՝ խորհրդարանի շենքը տեղակայված է մայրաքաղաք Սկոպյեի կենտրոնական հատվածում։

Օրենսդրական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում օրենքի ընդունման և ամրագրման լիազորություն ունի միայն նախագահի ղեկավարած կառավարությունն ու օրենսդիր ժողովը։ Օրինագիծը մինչ իրավական ուժ ստանալը պետք է ունենա պետական այրերի կողմից ներկայացված բացատրագիր։ Ցանկացած օրինագիծը վերընթերցվում է համապատասխան մշտական ​​հանձնաժողովի կողմից։

Օրենսդիր ժողովի լիազորությունները սահմանում է երկրի սահմանադրությունը։ Մակեդոնիան լինելով խորհրդարանական կառավարմամբ հանրապետություն՝ օրենսդիր ժողովին վստահում է երկրի կառավարման վերաբերյալ կարևորագույն հարցերը։ Մակեդոնիայի խորհրդարանը կարող է՝

  • Փոփոխել երկրի սահմանադրությունը կամ սահմանադրության որոշակի կետեր, ինչպես նաև սահմանել նոր օրենքներ
  • Վավերացնել միջազգային պայմանագրեր, պատերազմ հայտարարել և հաշտության պայմանագիր կնքել, փոփոխություններ մտցնել Մակեդոնիայի Հանրապետության սահմաններում
  • Ընտրել գործադիր և դատական իշխանության ղեկավարներ՝ նախագահ և դատավորներ
  • Երկրում հայտարարել արտակարգ իրավիճակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]