Հյուգո Կամպանյարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Հյուգո Կամպանյարո
իսպ.՝ Hugo Armando Campagnaro
Hugo Campagnaro - SSC Neapel (4).jpg
Կամպանյարոն «Նապոլի»-ի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հյուգո Արմանդո Կամպանյարո
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1980(1980-06-27)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 181 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պեսկարա
Համար 14
Պատանեկան կարիերա
1996-1998 Արգենտինա Դեպորտիվո Մորոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2002 Արգենտինա Դեպորտիվո Մորոն 103 (6)
2002-2007 Իտալիա Պյաչենցա 127 (10)
2007-2009 Իտալիա Սամպդորիա 38 (1)
2009-2013 Իտալիա Նապոլի 118 (4)
2013-2015 Իտալիա Ինտեր 31 (0)
2015-ներկա Իտալիա Պեսկարա 36 (2)
Ազգային հավաքական
2012-2014 Արգենտինա Արգենտինա 17 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 5, 2017:

Հյուգո Արմանդո Կամպանյարո (իսպ.՝ Hugo Armando Campagnaro, հունիսի 27, 1980(1980-06-27)[1], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Պեսկարա»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպանյարո սկսել է իր կարիերան «Դեպորտիվո Մորոն»-ի կազմում։ Նա թիմի կազմում հանդես է եկել Արգենտինայի երկրորդ և երրորդ դիվիզիոնների շրջանակներում։

2002 թվականին տեղափոխվել է իտալական «Պյաչենցա», որի կազմում անցկացրել է 5 մրցաշրջան։

2007 թվականի ամռանը Հյուգո Կամպանյարոն տեղափոխվել է «Սամպդորիա» և սկսել է նախապատրաստվել Ինտերտոյի գավաթի խաղարկությանը[2]։ Ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 1.5 միլիոն եվրո։

«Նապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 9-ին 7 միլիոն եվրոյի դիմաց Կամպանյարոն տեղափոխվել է «Նապոլի»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[3]։

Կամպանյարոն իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ Սերիա A-ի շրջանակներում կայացած «Պալերմո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով.[4]։ 2010 թվականի մարտին նա խփել է իր առաջին գոլը իտալական ակումբի կազմում՝ «Սան Սիրո» մարզադաշտում կայացած «Միլան»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ Կամպանյարոն իր գոլը խփել է Էզեկիել Լավեսիի կատարած գոլային փոխանցումից հետո[5]։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Հյուգոն մասնակցել է 30 հանդիպման, որից 28-ը Իտալիայի առաջնության շրջանակներում։

2010/11 մրցաշրջանի ընթացքում Հյուգո Կամպանյարոն դարձել է իտալական թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Նա օգնել է թիմին առաջնության շրջանակներում գրավել 3-րդ հորիզոնականը և նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր[6]։ Նա մասնակցել է 39 հանդիպման։ Եվրոպական մրցաշարերում իր նորամուտը Հյուգոն նշել է «Էլֆսբորգ»-ի դեմ խաղում։ Նա խաղադաշտում անցկացրել է 17 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ իտալական ակումբի հաղթանակով[7]։

2011/12 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը նվաճել է իր առաջին մրցանակը՝ դառնալով Իտալիայի գավաթակիր։ Նա մաբողջությամբ մասնակցել է եզրափակիչ հանդիպմանը, որտեղ «Նապոլի»-ն 2-0 հաշվով հաղթել է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ին[8]։ Իր կարիերայում առաջին անգամ նա ամբողջական հանդիպում է անցկացրել Եվրոպական մրցաշարերում 2011 թվականի սեպտեմբերի 14-ին՝ մասնակցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը։ «Նապոլի»-ն Չեմպիոնների լիգայի այդ մրցաշրջանում հասել է մինչև 1/8 եզրափակիչ։

2013 թվականի հուլիսի 1-ին Կամպանյարոյի պայմանագրի ժամկետը սպառվել է, և նա հեռացել է թիմից։

«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 6-ին Հյուգգո Կամպանյարոն միացել է «Ինտերին» և թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ Իր նորամուտը միլանյան ակումբի կազմում արգենտինացին նշել է Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ցիտադելա»-յի դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով[9]։ Նա դաշտ է դուրս եկել 65-րդ րոպեին։

Իտալիայի առաջնության շրջանակներում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 25-ին՝ «Ջենոա»-յի դեմ խաղում[10]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Ինտեր»-ի հաղթանակով։

Եվրոպական մրցաշարերում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է Եվրոպայի լիգայի 2014/15 մրցաշրջանի ընթացքում կայացած «Դնիպրո»-ի դեմ խաղում[11]։

«Պեսկարա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ամռանը Հյուգո Կամպանյարոն տեղափոխվել է «Պեսկարա»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Հյուգո Կամպանյարոն նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ արգենտինացիների հաղթանակով։

2014 թվականին Կամպանյարոն մասնակցել է Աշխարհի առաջնությանը[12]։ Նա մասնակցել է միայն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է 2-1 հաշվով[13]։ Նա հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Դեպորտիվո Մորոն 1998–99 2 0 2 0
1999–00 28 0 28 0
2000–01 31 1 31 1
2001–02 42 5 42 5
Արդյունք 103 6 0 0 0 0 0 0 103 6
Պյաչենցա 2002-03 12 2 4 0 16 2
2003-04 22 2 1 0 23 2
2004-05 34 3 3 1 37 4
2005-06 31 2 3 0 34 2
2006-07 31 2 3 0 34 2
Արդյունք 127 10 11 1 138 11
Սամպդորիա 2007-08 22 0 3 0 6 1 31 1
2008-09 16 1 3 0 4 0 23 1
Արդյունք 38 1 6 0 10 1 54 2
Նապոլի 2009-10 28 1 2 0 30 1
2010-11 31 0 1 0 7 0 39 0
2011-12 31 2 4 0 8 0 43 2
2012-13 28 1 1 0 1 0 1 0 31 1
Արդյունք 118 4 8 0 16 0 1 0 143 4
Ինտեր 2013-14 21 0 2 0 23 0
2014-15 10 0 0 0 6 0 16 0
Արդյունք 31 0 2 0 6 0 0 0 39 0
Կարիերայի արդյունք 421 21 29 1 32 1 1 0 484 23

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա
Տարի Խաղ Գոլ
2012 7 0
2013 6 0
2014 4 0
Արդյունք 17 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2008-09
  • Իտալիայի գավաթակիր - 2011-12

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության փոխչեմպիոն - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Campagnaro joins Sampdoria influx
  3. Napoli, ufficializzati Campagnaro e Zuniga
  4. «Palermo vs Napoli - 23 August 2009 - Soccerway»։ Soccerway.com։ 23 August 2009։ Վերցված է 12 October 2014 
  5. «Milan vs Napoli - 21 March 2010 - Soccerway»։ Soccerway.com։ 21 March 2010։ Վերցված է 12 October 2014 
  6. «The 2010–2011 Serie A table»։ S.S.C.Napoli։ Վերցված է 19 July 2011 
  7. «Elfsborg vs Napoli - 26 August 2010 - Soccerway»։ Soccerway.com։ 26 August 2010։ Վերցված է 12 October 2014 
  8. «Supercopa Italiana 2012 - Juventus-Napoli» 
  9. «COPPA ITALIA, INTER 4-0 CITTADELLA»։ inter.it։ Inter Milan։ 18 August 2013։ Վերցված է 11 October 2014 
  10. «Inter 2-0 Genoa: Nagatomo & Palacio net Nerazzurri opening-round win»։ goal.com։ Goal.com։ 25 August 2013։ Վերցված է 11 October 2014 
  11. «Dnipro 0-1 Inter: D’Ambrosio Downs 10-Man Dnipryani»։ Forza Italian Football։ 18 September 2014։ Վերցված է 18 September 2014 
  12. «Demichelis in Argentina squad as trio miss out»։ FIFA։ 2 June 2014։ Վերցված է 21 June 2014 
  13. «Argentina 2-1 Bos-Herce»։ BBC։ 16 June 2014։ Վերցված է 21 June 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]