Հմայակ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Մարտիրոսյան
Ծնվել է1902
ԾննդավայրՆորաշենիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1979
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ

Հմայակ Գիմոնի Մարտիրոսյան (1902, Նորաշենիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1979), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Մարտիրոսյանը ծնվել է 1902 թվականին, Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում։ 1922-1924 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ Ծառայությունն ավարտելուց հետո 1925 թվականին աշխատանքի է ընդունվել Երևան քաղաքում, Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում, միաժամանակ սովորել և ավարտել է բանֆակը և 1930 թվականից անցել մանկավարժական աշխատանքի Կապանի շրջանում` Կապանի լենինյան հանքերի, Շիկահողի, Ծավի, Շիշկերտի դպրոցներում[1]։

1940 թվականին մշտական բնակություն է հաստատել Երևանի Շահումյանի շրջանում։ Այստեղ էլ կատարել է ուսուցչական աշխատանք[1]։

1941 թվականի հունիսի 25-ին մեկնել է գործող բանակ և ակտիվորեն մասնակցել գերմանաֆաշիստական զորքերի ջախջախմանը, Առաջին բելոռուսական ռազմաճակատում մղված հերոսական մարտերին[1]։

Ռազմաճակատում վիրավորվել է, պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո Հմայակ Մարտիրոսյանը կրկին անցել է մանկավարժական աշխատանքի։ Առողջության վատթարացման պատճառով 1956 թվականից անցել է կենսաթոշակի[1]։

Պարգևատրվել է մարտական մի շարք մեդալներով[1]։

Հմայակ Մարտիրոսյանը մահացել է 1979 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]