Հմայակ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Բադալյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1963(1963-04-18)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՄրգավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիությունհայ
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ

Հմայակ Վազգենի Բադալյան, (ապրիլի 18, 1963(1963-04-18)[1], Մրգավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-ռեանիմատոլոգ, թունաբան, բժշկական գիտությունների դոկտոր[2], Մոսկվայի Ն. Ի. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սուր թունավորումների բաժանմունքի վարիչ, սուր թունավորումների բուժման գիտական բաժնի առաջատար գիտաշխատող, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության հետբուհական կրթության ակադեմիայի Կլինիկական թունաբանության ամբիոնի դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Բադալյանը ծնվել է 1963 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Արարատի մարզի Մրգավան գյուղում։ 1980 թվականին Ոսկե մեդալով ավարտելով Մրգավանի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ 1986 թվականին բժշկական համալսարանն ավարտելուց հետո առողջապահության նախարարության ուղեգրով գործուղվել և մինչև 1989 թվականն աշխատել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնում։ 1989-1993 թվականներին աշխատել է Արտաշատի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։ 1993-1996 թվականներին սովորել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության հետբուհական կրթության ակադեմիայի Կլինիկական թունաբանության ամբիոնի ասպիրանտուրայում։ 1998 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան թունաբանություն մասնագիտությամբ։

1997-2001 թվականներին աշխատել է Ն. Ի. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սուր թունավորումների բուժման գիտական բաժնում, որպես գիտաշխատող, ապա՝ որպես ավագ գիտաշխատող։ 2001 թվականից աշխատում է որպես Ն. Ի. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սուր թունավորումների բաժանմունքի վարիչ։

2002 թվականի հոկտեմբերին Դուբրովկայի ահաբեկչական ակտից տուժածներին հատուկ բժշկական օգնություն ցուցաբերելու համար արժանացել է Մոսկվայի բժշկական վարչության նախագահի շնորհակալագրին։

2002 թվականից աշխատանքի հետ համատեղ նաև դասավանդում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության հետբուհական կրթության ակադեմիայի Կլինիկական թունաբանության ամբիոնում, նույն ամբիոնի դոցենտ է։

2020 թվականի սեպտեմբերի 21-ին պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի թեզը։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 57 տպագիր աշխատությունների, այդ թվում՝ 5 արտասահմանյան[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://old.rsmu.ru/fileadmin/rsmu/img/about_rsmu/disser/2020/badaljan_av/ot_nk_shchetkin_va.pdf
  2. «Бадалян Амаяк Вазгенович - отзывы о враче, запись на прием в Москве - Zoon.ru». zoon.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
  3. «БАДАЛЯН Амаяк Вазгенович - PDF Скачать Бесплатно». docplayer.ru. էջեր 42–47. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
  4. Вазгенович, Бадалян Амаяк (2020). «Программа реабилитационных мероприятий в лечении больных с острыми отравлениями химической этиологии в токсикологическом стационаре» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]