Հիր Ռանջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիր Ռանջա
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրPunjabi Qissa?
Տիլլա Ջոջոյան, Պակիստան, որտեղից է ծագել Ռանջան

Հիր Ռանջա՝ Փենջաբի ողբերգական ստեղծագոծություններից մեկն է, հավասար Միրզա Սահիբին և Սոհնի Մահիվալին[1]։ Գոյություն ունեն այս ստեղծագոծության մի քանի պատմելաձևեր։ Ավելի հայտնի է Վարիս Շահի «Հիր» ստեղծագործությունը, որը գրվել է 1766 թվականին։ Նա պատմում է Հիրի և նրա սիրելի Ռանջայի սիրո մասին[2]։

Հիրի և Ռանջայի գերեզմանը
Հիրի և Ռանջայի տապանաքարը

Հատված ստեղծագործությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմում տա[3] (Փանջաբի լեգենդ RC տաճարից, Ռուպի և կազմակերպության, երկրորդ հատոր, էջ 606) հատված Հիր և Ռանջա։

Թարգմանություն

Առաջինը Ալլահին և երկրորդը Մուհամեդին, Նրա մարգարեին։
Երրորդը վերցնում ենք մոր և հոր ազգանունը,ում կաթը մեր մարմնում է։
Չորրորդը վերցնում ենք հացի և ջրի անունը, որոնց օգտագործելուց մեր սիրտը ցնծացել է։
Հինգերորդը վերցնում ենք մայր հողի անունը, որոնց վրայով քայլում են մեր ոտքերը ։
Վեցերերդը վերցնում ենք Խվաջի անունը, ով մեզ խմելու սառնորակ ջուր է տալիս ։
Յոթերրորդը վերցնում ենք Գուրուին, Նատ սարերում, ով խոնարհվում է կաթի և բրնձի բաժակապնակին։
Ութերրորդը վերցնում ենք Լալանիվալին, ով խզում է գերիների կապերն ու շղթաները։

Կրճատ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուդդանը ուղարկում է Ռանջային Չինաբ

Գեղեցկուհի Հիրը ծնվել է Ջանգ ցեղին պատկանող Ջատերի հարուստ ընտանիքում, (այժմ Փանջաբ)։ Ռանջան, (ում անունը Դիդո էր, իսկ ազգանունը Ռանջա), կամ Ջատը, ով Ռանջաների ցեղից էր և չորս եղբայրներից ամենաերիտասարդը, ապրում էր Տախտ Հազարա գյուղում,Պակիստան, Չինաբ գետի ափին։ Նա իր հոր ամենասիրելի զավակն էր, ի տարբերություն իր եղբայրների, ովքեր պետք է աշխատեին, նա ֆլեյտա նվագելով (Բանսուրի ) անհոգ կյանք էր վարում։ Եղբայրների հետ հողի համար վեճի պատճառով Ռանջան գնաց տնից։ Վարիս Շահի կողմից գրված էպոսի տարբերակում պատմվում է, որ Ռանջան լքել է տունը, քանի որ իր եղբայրները և նրանց կանայք հրաժարվել էին նրան սնունդ տալ։ Վերջ ի վերջո նա գնում է գյուղ, որտեղ ապրում է Հիրը և սիրահարվում նրան։ Հիրի հայրը նրան անասուններին խնամելու աշխատանքԴ է առաջարկում։ Հիրը նրա ֆլեյտա նվագելով հիանում և նույնպես սիրահարվում է նրան։ Նրանք երկար տարիներ գաղտնի հանդիպում էին, մինչև նրանց բռնեցին Հիրի ծնողները, Չուճակը, Մալկին և նրա քեռի Կայդոն։ Ծնողները և տեղի քահանան (մուլավին) համոզում էին Հիրին ամուսնանալ Սահիդ Քերի հետ։

Ռանջան ցավ էր ապրում։ Նա միայնակ թափառում է փողոցներով, մինչև հանդիպում է յոգերին (ացտեկներին)։ Նատի սարերում յոգական աղանդին պատկանող և ականջի պիրսինգի հիմնադրի «Կանֆատայի» հետ հանդիպումից հետո, Ռանջան դառնում է յոգ, ծակում ականջները և հրաժարվում նյութական աշխարհից։ Կրկնելով Աստծո անունը (Ռաբբ), նա թափառում է Փանջաբի փողոցներով և գնում այն գյուղը, որտեղ այժմ ապրում է Հիրը։

Միասին վերադառնալով գյուղ, որտեղ ապրում էին Հիրի ծնողները, նրանք ստանում են նրանց համաձայնությունը ամուսնության համար։ Սակայն ամուսնության օրը, Կայդոն թունավորում է Հիրի ուտելիքը, որպեսզի հարսանիքը տեղի չունենա։ Դա իմանալուց հետո Ռանջան նետվում է փրկելու Հիրին, սակայն արդեն ուշ է լինում, քանի որ Հիրն արդեն կերել էր թույնը և մահացել։ Վշտացած Ռանջան ուտում է մնացած թունավորված քաղցրավենիքը (լադդուն), որը կերել էր Հիրը և նրա կողքին մահանում է։

Հիրը և Ռանջան թաղված են Հիրի հայրենիքում Ջանգում։ Սիրահարները հաճախ այցելում են նրանց դամբարան։

Վարիս Շահի տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, որ Հիր և Ռանջա պոեմը ուրախ վերջաբան է ունեցել, բայց Վարիս Շահը փոփոխել է այն, դարձնելով ողբերգական, ինչպես նշված է վերևում, տալով պոեմին լեգենդի տեսք։ Սկզբում Վարիս Շահը պնդում էր, որ Հիրի և Ռանջայի պատմությունը ավելի խորը իմաստ ունի, մարդու ձգտումը Աստծուն։

Վարիս Շահը ժողովրդական բանահյուսությունից ոգեշնչված բանաստեղծություններ է գրել, Ջանգ քաղաքի մոտ տեղի ունեցած դեպքից 200 տարի անց, Փենջաբում Լոդիների թագավորության ժամանակ (1451-1526 թթ.), հավանաբար, մինչև Մոնղոլների Հնդկաստան գալը։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ Վարիս Շահը պոեմը գրել է 1776 թվականին։ Որոշներն էլ պնդում են, որ նա ոգեշնչվել է Բհագ Բարրի անունով կնոջ հանդեպ տածած սիրուց։ Վարեիս Շահը ծնվել է 1722 թվականին և մահացել 1798 թվականին։

Էկրանավորումները[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 և 2013 թվականներին պոեմի սյուժեի հիման վրա մի քանի գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել[4][5]։

Տարեթիվ Անվանում Հիրի դերում Ռանջայի դերում Բեմադրող և ռեժիսոր Երաժշտության և երգի բառերի հեղինակ
1928 Հիր Ռանջա Զուբեյդա (համր ֆիլմերի դերասանուհի)Զուբեյդա Ֆաթիմա Բեգում
1932 Հիր Ռանջա Րաֆֆիկ Ղազավի Անվարի Բայ Աբդուլ Ռաշիդ Կառդար Րաֆֆիկ Ղազնավի
1948 Հիր Ռանջա Մումթազ Շանթի Գուլամ Մուհամմեդ Վալի Սահիբ Ազիզ Խան
1955 Հիր Սվարան Լատա Հինայաթ Հուսեյին Բհաթի Նազիր Ահմեդ Խան Խազին Կադրի,Սաֆդար Հուսսեյին
1962 Հիր Սիալ Բահար Բեգում Սուդհիր
1965 Հիր Սիալ Ֆիրդաուս Ակմալ Խան Ջաֆար Բուհարի Տվնվիր Նակվի,Բախշի Վազիր
1970 Հիր Ռանջա Ֆիրդաուս Էջաս Դուրանի Մասուդ Պերվեզ Ահմադ Րահի, Խուրշիդ Անվար
1970 Հիր Ռանջա Պրիյա Ռաջվանշ Ռաջ Կումար Չետան Անանդ Կաիֆի Ազմի,Մադան Մոհան
1992 Հիր Ռանջա Շրիդևի Անիլ Կապուր Հալմեշ Մալհոթրա Անանդ Բակշի, Լակսմիկանտ-Պյառելալ
2009 Հուսախաբություն Նիրու Բաջվա Արջիթ Սինխ Բաբու Սինխ Մանն,Գուրմիթ Սինխ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]