Հիրոո Օնոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրոո Օնոդա
小野田 寛郎
1922 թվ, մարտի 14 - 2014 թվ, հունվարի 16
ԾննդավայրՔամեքավա գյուղ, Քայսո շրջան, Վաքայամա պրեֆեկտուրա, Ճապոնիա
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Զորատեսակպարտիզանական ջոկատներ, հետևակային զորքեր, ռազմական հետախուզություն
Ծառայության տարիներ1941-1974
Կոչումկրտսեր լեյտենանտ
Զորամաս8th Division?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ, Ֆիլիպպինյան օպերացիա(1944-1945)
ԿրթությունQ11658660? և Q11417456?
Պաշտոնաթողմանկական սքաութական ճամբարի հիմնադիր
ՊարգևներՃապոնական Պատվի մեդալ, Բրազիլական Սանտոս-Դյումոն

Հիրոո Օնոդա (ճապ.՝ 小野田 寛郎 Օնոդա Հիրոո), մարտի 19, 1922(1922-03-19)[1], Կայնան, Վակայամա, Ճապոնիա - հունվարի 16, 2014(2014-01-16)[1], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից Ճապոնական կայսերական բանակի հետախույզ սպա էր, ով 1945 թվականին չի հանձնվել ու շարունակել է պայքարը Լուբանգ կղզում։ 1974 թվականին նրա նախկին հրամանատարն անձամբ կտրել-անցել է Ճապոնիան, որ տեղեկացնի․ Օնոդան կատարել է իր պարտքը։ Նա մոտ 30 տարի անց է կացրել Ֆիլիպիններում։ Ճապոնական կայսերական բանակի կրտսեր լեյտենանտի կոչում ունի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնոդան ծնվել է 1922 թվականի մարտի 19-ին, Քամեքավա գյուղում, Քայսո շրջանում, Վաքայամա պրեֆեկտուրայում, Ճապոնիայում։ Հայրը մանկավարժ, լրագրող ու իր պրեֆեկտուրայի պատգամավոր էր։ Մայրը՝ ուսուցչուհի։ Օնադան ընտանիքի երրորդ տղան էր, և 3-ական քույր ու եղբայր ուներ։ Սովորել է Քայնանի միջին դպրոցում, ուր ջանասիրաբար ուսումնասիրում է քենդոն՝ ճապոնական թրին տիրապետելու արվեստ։ 1939 թվականին՝ 17 տարեկանում, դպրոցն ավարտելուց հետո աշխատում է Հանքոյում, Չինաստանում, Թաջիմա Յոքոյի մասնավոր առևտրական կազմակերպությունում, ուր սովորում է չինարեն ու անգլերեն։ 1942 թվականի դեկտեմբերին՝ 20 տարեկանում, զինվորագրվել է Ճապոնական կայսերական բանակ ու վերադարձել հայրենիք։ Սկզբից նա երկրորդ մակարդակի 61-րդ հետևակային գնդում շարքային զինվոր էր, բայց մի քանի օրից տեղափոխվեց 218-րդ հետևակային գունդ։ 1943 թվականի հուլիսին ստացել է առաջին մակարդակի զինվորի կոչում, սեպտեմբերին՝ բարձրագույն շարքայինի, նոյեմբերին՝ կապրալի։

1944 թվականի հունվարից մինչև նույն թվականի օգոստոս սովորել է Քուրումեի Առաջին ռազմական վարժարանում։ Սովորելու ընթացքում, ապրիլին, ստանում է սերժանտի կոչում, իսկ ավարտելուց հետո՝ ավագ սերժանտի, ու շարունակում ուսումը Ճապոնիայի Գլխավոր Շտաբին կից։ Բայց Օնոդան ցանկանում էր շարունակել ռազմական սպայի կարիերան ու ընդունվում է Նաքանո դպրոց, «Ֆութամաթա» ճապ.՝ 二俣分校 դիվերսիոն-դեսսանտային բաժին, որը հետախույզներ էր պատրաստում։ Ուսումը կիսատ է մնացել, քանի որ նրան շտապ ճակատ են ուղարկել։

1944 թվականի դեկտեմբերին Օնոդային ուղարկել են Ֆիլիպպիներ որպես հատուկ ջոկատի հրամատար՝ թիկունքում աշխատելու համար։ 1945 թվականի հունվարին ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում ու ուղարկվել ֆիլիպպինական Լուբանգ կղզի։ Ստանալով գեներալ-լեյտենանտ Շիձուո Յոքոյամայի հրամանը․

Ինքնասպանությունը խստիվ արգելվում է։ Դիմացիր մի 3-5 տարի։ Շարունակիր կռիվը, քանի դեռ գոնե մի զինվոր կենդանի է, նույնիսկ եթե ստիպված լինեք արմավենու պտուղներով սնվել։ Կրկնում եմ, ինքնասպանությունը խստիվ արգելվում է։

Լուբանգում Օնոնդան առաջարկում է պատրաստվել երկարատև պաշտպանությանը, բայց առաջարկը մերժվել է, ինչի արդյունքում ԱՄՆ-ի զորքերը հեշտությամբ կոտորեցին ճապոնացիներին, իսկ երիտասարդ հետաախույզն իր ջոկատով ստիպված էր փախչել սարերը։ Ջունգլիներում բազա ստեղծելով, Օնադան շարունակում է պարտիզանական պայքարը թշնամու թիկունքում իր անմիջական ենթակաների հետ՝ առաջին մակարդակի շարքային Յուիչի Աքացուի, բարձրագույն մակարդակի շարքային Քինշիչի Քոձուքոի ու կապրալ Շոիչի Շիմադայի։

Թաքնված կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնոդան շարունակել է պայքարը իրեն հավատարիմ երեք զինվորների՝ առաջին մակարդակի շարքային Յուիչի Աքացուի, բարձրագույն մակարդակի շարքային Քինշիչի Քոձուքոի ու կապրալ Շոիչի Շիմադայի հետ։ Այդ ընթացքում նրանք պարտիզանական պայքար են վարել, սպանել մոտ 30 տեղաբնակների ու ներգրավվել ոտիկանության հետ փոխրաձգության մեջ։

Երբ նրանց առաջին անգամ թռուցիկ հասավ, ուր գրված էր, որ Ճապոնիան 1945-ի հոկտեմբերին հանձնվել է, իսկ երկրորդ անգամ՝ նրանք կովի սպանեցին ու կղզեցիների թողնված գրությունը կարդացին․ «Պատերազմն ավարտվել է 1945 թվականի օգոստոսի 15-ին, իջեք սարերից», միևնույնն է, չհավատացին, քանի որ վերջերս կրակ էր բացվել նրանց վրա։ Օնոդան և իր զինվորները հավատում էին, որ եթե պատերազմն իրոք ավարտված լիներ, նրանց վրա չէին կրակի։ 1945-ին վերջին Թոմոյուքի Յամաշիթան հատուկ 14-րդ բանակի համար թռուցիկներ տպեց ու ուղարկեց Ֆիլիպիններ։ Օնոդայի խումբը շատ լավ էր թաքնված ու օդից ընկած թռուցիկներն արտաքին աշխարհի հետ նրանց առաջին ու վերջին կապն եղան։ Նրանք շատ լավ ուսումնասիրեցին դրանք, սակայն եկան այն եզրակացության, որ թռուցիկները իրական չեն։

Յուիչի Աքացուն չդիմացավ ու 1949 թվականի սեպտեմբերին հեռանալով խմբից, 6 ամիս մենակ ապրեց, ապա 1950 թվականին հանձնվեց Ֆիլիպպինյան կառավարությանը։ Մնացածները մտածեցին, որ դա կսպառնա իրենց անվտանգությանը ու ավելի զգուշավոր դարձան։ 1952 թվականին նրանց նույն կերպ փոխանցեցին հարազատների լուսանկարներն ու նամակները, հանձնվելու խնդրանքով, բայց Օնոդան ու իր ընկերները մտածեցին, որ սա էլ է ծուղակ։

1953 թվականի հունիսին Շիմադան ոտքի հրազենային վնասվածք ստացավ, ու, չնայած, Օնոդան կյանքի բերեց նրան, 1954 թվականի մայիսի 7-ին, Շիմադան սպանվեց։ Քոձուքան սպանվեց 1972 թվականի հոկտեմբերի 19-ին, ու Օնոդան մենակ մնաց։

Չնայած 1959 թվականի դեկտեմբերին Օնոդան պաշտոնապես մահացած էր հայտարարվել, մի քանի անգամ նրան գտնելու խմբեր են ուղարկվել, բայց հաջողություն չեն գրանցել։

1974 թվականի փետրվարին Օնոդան հանդիպեց ճապոնացու՝ Նորիո Սուձուքիին, ով շրջագայում էր աշխարհով մեկ ու փնտրում «Օբատա լեյտենանտին, պանդային ու Զզվելի ձնամարդու՝ հենց այս հաջորդականությամբ»։ Նա գտել է Օնադային քառօրյա փնտրտուքներից հետո։ Օնոդան սա նկարագրել է 2010 թվականին տրված հարցազրույցում սա այսպես է նկարագրել․ «Էս հիպպին՝ Սուձուքին եկել էր կղզի ճապոնացի զինվորի զգացմունքներին ունկնդիր լինելու։ Սուձուքին հարցրեց, ինչու ես դուրս չեմ գալիս․․․»։ Օնոդան ու Սուձուքին ընկերներ դարձան, բայց Օնոդան դեռ չէր ուզում հանձնվել, ասելով, որ չի անի դա առանց իր վերադասի հրամանի։ Սուձուքին վերադարձավ Ճապոնիա իր ու Օնոդայի լուսանկարով՝ որպես իրենց հանդիպման ապացույց, ներկայացրեց այն կառավարությանն։ Ճապոնական կառավարությունը գտավ Օնոդայի հրամանատարին՝ մայոր Յոշիմի Թանիգուչիին, ով պատերազմից հետո գրավաճառ էր դարձել։ Թանիգուչին թռավ Լուբանգ 1974 թվականի մարտի 9-ին, վերջապես հանդիպեց Օնոդային ու իրականացրեց իր խոստումը․ «Ինչ էլ լինի, մենք կգանք քո հետևից»։

Այսպիսով, Օնոդան կատարել էր իր պարտքը ու հանձնվեց։ Նա հանձնեց նաև իր թուրը, զենքերն ու նույնիսկ մոր դաշույնը։ Միայն շարքային Թերուո Նաքամուրան է ավելի երկար թաքնվել։ Նա ձերբակալվել է 1974 թվականի դեկտեմբերի 18-ին, Ինդոնեզիայում։

Չնայած այդքան մարդու էր սպանել ու կրակել ոստիկանության վրա, Օնոդան ներում է ստացել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]