Հիվանդասենյակ № 6 (ֆիլմ, 1978)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիվանդասենյակ № 6 (այլ կիրառումներ)
Հիվանդասենյակ № 6
սերբախորվաթ․՝ Paviljon VI
Երկիր Հարավսլավիա
 ՀՍՖՀ
Ժանրդրամա[1]
ՀիմքՀիվանդասենյակ № 6
Թվական1978
Լեզուսերբերեն
ՌեժիսորԼուչիան Պինտիլիե[1]
Սցենարի հեղինակԱնտոն Չեխով
ԴերակատարներԶորան Ռադմիլովիչ, Լյուբա Տադիչ, Սլոբոդան Պերովիչ, Սլավկո Սիմիչ, Պավլե Վուիսիչ, Դուշան Վուիսիչ, Ստևո Ժիգոն և Դրագոմիր Չամիչ
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
Տևողություն97 րոպե

«Հիվանդասենյակ № 6» (սերբխորվ.` Paviljon VI), ռեժիսոր Լուչիան Պինտիլիեի հարավսլավական ֆիլմը` նկարահանված 1978 թվականին։ Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի «Հիվանդասենյակ № 6» պատմվածքի վրա։ 1979 թվականին ֆիլմը մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնին «Հատուկ հայացք» ծրագրում[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլոբոդան Պերովիչ` քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Եֆիմիչ Ռագին
  • Զորան Ռադմիլովիչ` բուժվող հիվանդ Իվան Դմիտրիչ Գրոմով
  • Սլավկո Սիմիչ
  • Լյուբա Տադիչ
  • Դրագոմիր Չամիչ
  • Դուշան Վուդիշիչ
  • Պավլե Վուիսիչ` պահակ Նիկիտա
  • Ստևո Ժիգոն

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդանոցային մասնաշենքերից մեկում կա հիվանդասենյակ 6-րդ համարով, որը նախատեսված է հոգեկան հիվանդների համար։ Հիվանդասենյակում պառկած են հինգ մարդ, դրանց մեջ Մոիսեյկան և նախկին դատական կատարածու Իվան Դմիտրիչ Գրոմովը։ Ցարական Ռուսաստանի գավառական բժիշկ Անդրեյ Եֆիմովիչ Ռագինը այդ հիվանդասենյակում հանդիպում է բուժվող հիվանդ Գրոմովին։ Տարված Գրոմովի խռովահույզ ոգով և նրա խելացի դատողություններով, բժիշկը նրա հետ երկար ժամանակ էր անցկացնում։ Բժշկի հիվանդասենյակ այցելությունները դառնում են ամենօրյա, իսկ նրանց զրույցները Գրոմովի հետ Անդրեյ Եֆիմիչի վրա խորը տպավորություն են թողնում։ Բժիշկը ծաղրանքի է ենթարկվում կոլեգաների կողմից։ Ֆիլմի իրադարձությունները դանդաղ են տեղի ունենում, ինչպես Չեխովի ամբողջ դրաման։ Շեշտը դրվում է ոչ միայն գլխավոր հերոսի մտքերի վրա, այլ նաև պրոբլեմների, որոնք նա անկարող է լուծել։ Ֆիլմի սյուժեն հիմնված է Չեխովի համանուն դրամայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0174108/
  2. «Festival de Cannes: Paviljon VI». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 25-ին.