Հիսիլա Յամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիսիլա Յամի
Hisila Yami.jpg
Ծնվել էհունիսի 25, 1959(1959-06-25) (60 տարեկան)
ԾննդավայրGorkha District, Գանդակի, Արևմտյան շրջան, Նեպալ
ՔաղաքացիությունFlag of Nepal.svg Նեպալ
ԿրթությունԴելիի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ճարտարապետ
ԱմուսինԲաբուրամ Բհատարաի
Զբաղեցրած պաշտոններՆեպալի հիմնադիր ժողովի անդամ և Member of the Parliament of Nepal?

Հիսիլա Յամի (նեպալ.՝ हिसिला यमी, հունիսի 25, 1959(1959-06-25), Gorkha District, Գանդակի, Արևմտյան շրջան, Նեպալ), նեպալացի քաղաքական գործիչ, ճարտարապետ: Նայա Շաքտի Նեպալի կենտրոնական կոմիտեի անդամ, Համանեպալյան կանանց ասոցիացիայի (հեղափոխական) նախկին նախագահ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսիլա Յամին ծնվել է 1959 թվականին Կատմանդուում: Հայրը՝ Դհարմա Ռաթնա Յամին, եղել է նեպալացի հասարակական գործիչ, հեղինակ, կառավարությունում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն:

1982 թվականին Յամին ավարտել է Դելիի պլանավորման և ճարտարապետության դպրոցը, 1995 թվականին՝ Նյուքասլի համալսարանը: 1990-ական թվականների պանչայատ ռեժիմի դեմ ապստամբության ժամանակ Յամին եղել է բողոքի ցույցերում ընդգրկված կին առաջնորդներից մեկը: 1981-1982 թթ. եղել է Հնդկաստանի համանեպալյան ուսանողների ասոցիացիայի գլխավոր քարտուղարը, 1983-1996 թթ. դասավանդել է Ճարտարագիտության ինստիտուտի Pulchowk կամպուսում, 1995 թվականին դարձել է Համանեպալյան կանանց ասոցիացիայի (հեղափոխական) նախագահ և պաշտոնավարել երկու տարի: 1996 թվականին, երբ Նեպալում կոմունիստական կուսակցությունը քաղաքացիական պատերազմ սկսեց, Յամին ընդհատակ անցավ: 2001 թվականին նա եղել է CPN (մաոիզմ) կենտրոնական կոմիտեի անդամ և աշխատել է կազմակերպության միջազգային վարչությունում:

Նա առաջին անգամ հրապարակվել է 2003 թվականի հունիսի 18-ին՝ կառավարության և մաոիզմի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ժամանակ:

2005 թվականի սկզբին Բատարայի և Դինանատ Շարմայի հետ կորցրել է պաշտոնը, հուլիսին վերականգնվել է Կենտրոնական կոմիտեում: 2007 թվականի ապրիլի 1-ին Հիլիլա Յամին միացել է Նեպալի ժամանակավոր կառավարությանը որպես Ֆիզիկական պլանավորման և աշխատանքների նախարար[2]: 2007 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր կառավարության բոյկոտից հետո Յամին կրկին նշանակվել է Ֆիզիկական պլանավորման նախարարի պաշտոնում[3]: 2008 թվականի Հիմնադիր ժողովի ընտրություններում Կատմանդուի թիվ 7 ընտրատարածքից նա դարձել է հիմնադիր ժողովի անդամ, սեպտեմբերին՝ CPN (Maoist) գլխավորած կառավարության անդամ` որպես զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի նախարար:

Յամին ամուսնացել է մաոիզմ առաջնորդ Բաբուրամ Բհատարաիի հետ:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adha Akash Adha Dharti, ed. by Hisila Yami, Sita Sharma, Durga Neupane, Prerana Mahila Parivar, 1991
  • Adhikar: Demystification of Law for Nepali Women, Hisila Yami, Sandhya Basnet Bhatta, Tulsi Bhatta, Prerana Mahila Parivar, 1993
  • Yami, Hisila and Bhattarai, Baburam, Marxbad ra mahila mukti. Kathmandu: Utprerak Prakashan, 2000.
  • Hisila Yami (comrade Parvati) People's War and Women's Liberation in Nepal – Purvaiya Prakashan, Raipur, Chhattishgarth, India 2006 – Second Edition, Janadhwani Publication, 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]