Jump to content

Հին պատկերասրահ (Դյուսելդորֆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին պատկերասրահ
Տեսակգոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԴյուսելդորֆ
Քարտեզ
Քարտեզ

Դյուսելդորֆի հին պատկերասրահ կամ Հին կուստհալլե (գերմ.՝ Alte Kunsthalle), պատկերասրահ և ցուցասրահ Դյուսելդորֆում։ Կառուցվել է 1878-1881 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքը փոքր-ինչ վնասվել է, ուստի Դյուսելդորֆ քաղաքը պատերազմից հետո կարողացել է այդտեղ մի շարք ցուցահանդեսներ անցկացնել։ 1967 թվականին Հին պատկերասրահը քանդվել է և վերակառուցվել ներկայիս Գրաբբեպլաց (Grabbeplatz) հրապարակի հարավային կողմում։

Պատկերասրահի շենքը գտնվել է Մյուլենշտրասսեի արևելյան ծայրամասում, ներկայիս Գրաբբեպլաց հրապարակում, անմիջապես Ալլեշտրասեի վրա, այժմ՝ Հենրիխ Հայնե ծառուղում։ Այդ ժամանակ այդտեղ տեղակայված է եղել Ֆրիդրիխսպլացը։ Սկզբում հրապարակը կոչվել է Մյուլլենպլաց (Mühlenplatz), իսկ հետո մինչև 19-րդ դարի սկիզբը՝ Պարադեպլաց (Paradeplatz), քանի որ այդ ժամանակ Դյուսելդորֆի կայազորն այդտեղ իր շքերթներն է անցկացրել[1]։

Շենքի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը երկու անգամ կազմակերպել է շենքի լավագույն նախագծի մրցույթ՝ 1874 և 1877 թվականներին։ Ի վերջո, լավագույնը ճանաչվել է ճարտարապետներ Էռնստ Գիզեի և Պոլ Վեյդների նախագիծը, ովքեր արդեն կառուցել էին այն ժամանակվա քաղաքային թատրոնը (այժմ՝ օպերային թատրոնը) փողոցի մյուս կողմի անկյունագծով։ Շենքը կառուցվել է 1878-1881 թվականներին և բացվել է 1881 թվականի հուլիսի 3-ին՝ Մալկաստենի նկարիչների ասոցիացիայի կողմից կազմակերպված պատմական զգեստների շքերթով։

Թանգարանի շենքը մեծապես վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն պատերազմի ավարտից հետո այնտեղ կազմակերպվել են ցուցահանդեսներ։ Հետպատերազմյան շրջանում մրցույթ է հայտարարվել պատմական վայրի վերակառուցման համար։ Սակայն 1960 թվականին ներկայացված առաջարկները մերժվել են հօգուտ քաղաքապետարանի շինարարական վարչության կողմից ներկայացված նախնական նախագծի։ Որոշվել է քանդել վնասված շենքը (ինչը կատարվել է 1967 թվականին) և վերականգնել Դյուսելդորֆի պատկերասրահը շինարարության համար ներկայիս Գրաբբեպլաց հրապարակի հարավային կողմում հատկացված տեղամասում։

Գեղարվեստական պատկերասրահ-թանգարանը իրենից ներկայացնում էր ուղղանկյուն երկհարկանի շինություն՝ նեղ ճակատով, որը նայում էր ներկայիս Հենրիխ Հայնեի ծառուղու կողմը։

Արտաքին ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատային մասում գերակշռում էր մեծ հաղթական գլխավոր մուտքը, որի ձևը հաղթակամար էր հիշեցնում։ Այն ուներ մեծ սյունկարգի ձև և զբաղեցնում էր ճակատի կեսը։ Հաղթական գլխավոր մուտքը պատկանում էր ուշ դասական կլոր կամարային ոճին, որն այդ ժամանակվա Փարիզի «ամենաժամանակակից ուղղություններից» էր[2] և Գերմանիա էր մուտք գործել Դրեզդենով Գոդֆրիդ Զեմպերի միջոցով։ Քանդակազարդ ճակատամասը զարդարված էր նկարիչների միության և Դյուսելդորֆ քաղաքի զինանշանով։

Արձանասյուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթական գլխավոր մուտքի սյուների վրա դրված էին Վիլհելմ Ալբերմանի չորս արձանասյուների պատկերներ[3]։ Դրանք մարմնավորում էին երաժշտական, գեղանկարչական, քանդակագործական և ճարտարապետական պատկերներ։ Չորս մետր բարձրությամբ զարդապատկերները պահում էին քովթարը, որի վրա դրված էր մեծ եռանկյունաձև վերնաճակատը[4]։ Զույգ արձանասյուներով և կամարակապ առաստաղով հաղթական գլխավոր մուտքը նմանեցվել էր Փարիզի Լուվրի կցակառույցի օրինակին՝ Սյուլլիի տաղավարին (Palais de l'Horloge):

Արվեստի հանճարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնաճակատի վրա կանգնեցված էր Կարլ Հիլգերսի ստեղծած հինգ մետրանոց զարդապատկերը, որը պատրաստվել էր ցինկի ձուլման մեթոդով և կոչվում էր «Արվեստի հանճար» կամ «Վիկտորիա», որն իրենից ներկայացնում էր տաղանդների յուրահատուկ թևավոր պահապան հրեշտակ։ Ի նշան արվեստի հանդեպ հարգանքի՝ տղամարդու աջ ձեռքում դափնեպսակ է բարձրացված։ Ձախ ձեռքում տեղադրված էր հավերժական կրակ, որն անձնավորում է ստեղծագործ ուժի անսահման ցանկությունը[5]։

Այլ պատկերաքանդակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին պատկերասրահի քանդումից հետո քաղաքային բնատեսարաններում տեղ գտած պատկերաքանդակներից են քանդակագործ Ֆրանց Դորենբախի (1870–1943) կողմից 1907 թվականին ստեղծված և Մալկաստենպարկում[6] տեղադրված մոր քանդակը և Անսելմ Ֆոյերբախի քանդակը, որ ստեղծվել է 1921 թվականին քանդակագործ Ռայնհոլդ Ֆելդերհոֆի կողմից (այժմ տեղադրված է Ֆոլկսգարտեն / Կրուպպշտրասսի անկյունում[7]։

Կամարաձև ամրամահիկը զարդարված էր «Ճշմարտության հաղթանակի» խճանկարով, որը նախագծվել էր Ֆրից Ռոբերտի կողմից և իրականացվել էր Անտոնիո Սալվիատիի ընկերության կողմից Վենետիկում[8] (ըստ մեկ այլ աղբյուրի. «Ճշմարտությունը որպես ողջ արվեստի հիմք» նաև «Veritate Arti»)[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծության ժամանակ խճանկարը չի վնասվել։ Երբ 1959 թվականին հին արվեստի պատկերասրահը քանդվել է, պատի հսկայական խճանկարները հանվել են, կտոր-կտոր հավաքվել և դրվել տուփերի մեջ և պահվել պատկերասրահի պահեստում։ 1994 թվականին հատվածները հետազոտվել են վերականգնողների կողմից և նկարագրվել որպես «ընդհանուր առմամբ փխրուն»»[9]։

Ներքին հարդարանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքուստ շքեղ շենքը քննադատության է արժանացել իր չափազանց մեծ և անպատշաճ սանդուղքների, ինչպես նաև չափազանց փոքր ցուցասրահների համար, ինչը հանգեցրել է նոր արվեստի պատկերասրահի կառուցման պահանջարկի դեռևս 1880-ականների վերջին[10]։ 1906 թվականին թանգարանում կատարվել են մի շարք վերակառուցումներ, մասնավորապես՝ ավելացվել են ընդարձակ լուսավոր սրահներ։

Որմնանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական սանդուղքը[11] զարդարված էր Կառլ Հերցի «Արվեստի ճակատագրերը դարերի միջով»՝ արվեստի պատմության հիմնական դարաշրջանների վեց մեծածավալ այլաբանական որմնանկարներով։

Աստիճաններով բարձրանալիս, դեպի հարևան սենյակներ տանող դռան աջ կողմում պատկերված էր «Սկզբում» որմնանկարը[12]։ «Հռոմեական կայսրերի օրոք» և «Միջնադարում» որմնանկարները գտնվում էին աստիճանահարթակի արևմտյան ծայրամասի պատի դռան աջ և ձախ կողմերում[13]։

Երկար կողմում ցուցադրված են սանդուղքի երկու հիմնական նկարները՝ «Անտիկ արվեստը» և «Վերածննդի արվեստը»։ Նրանք ձևավորում են «գաղափարների ակադեմիական շենքի դասական սյուները»[2][14]։

Նույն նկարիչը սանդուղքի վերևում զարդարել էր 16 կամարամահիկ, որոնք բացահայտում էին «Աղջկական ուրախություններ և տխրություններ» թեման։

«Հերցի որմնանկարները» մասնագիտորեն փորագրվել էին աստիճանահարթակների քարերի վրա՝ նախքան շենքի քանդելը 1959 թվականին։ Ներկայումս դրանք դեռ չեն հայտնաբերվել[5]։

Կրոնենբուրգի (Այֆել) թանգարանում ցուցադրվել են նկարիչ Կարլ Հերցի 21 աշխատանքներ։ Դրանք նրա որմնանկարների էսքիզներն են Դյուսելդորֆի արվեստի պատկերասրահի սանդղավանդակում, որը կառուցվել էր 1888 թվականին։ Քանի որ շենքը քանդվել է, 21 նկարներ մնացել են որպես այդ որմնանկարների վերջին հիշողություն։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կունստհալլեն եղել է Գերմանիայի առաջին թանգարաններից, որի հավաքածուները և ցուցահանդեսները հիմնականում նվիրված են եղել ժամանակակից արվեստին։

1883-1920 թվականներին նկարիչ Հերման Կարլ Հեմպելը եղել է թանգարանի տնօրենը կամ մենեջերը։ Հատկապես 1881 թվականի բացումից հետո առաջին տարիներին անցկացվեցին ցուցահանդեսներ, որոնք առնչություն չունեին ժամանակակից արվեստի հետ, օրինակ՝ «Հին վարպետների նկարները» ցուցահանդեսը 1886 թվականի սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 7-ը[15], 17-րդ դարի ֆլամանդական և հոլանդական դպրոցի աշխատանքները, որը ձևավորվել էր Ստորին Հռենոսի և Վեստֆալիայի մասնավոր կոլեկցիոներների կողմից։ Ժամանակակից արվեստի հիմնական ցուցահանդեսները, որոնք անցկացվել են թանգարանում, ընդգրկում են 1909 և 1911 թվականների Զոնդերբունդի ցուցահանդեսները։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո նկարիչ Կարլ Մյորդֆելդը դարձել է Հինդենբուրգվալ (Hindenburgwall) 11ա հասցեում գտնվող թանգարանի մենեջերը և այդտեղ են անցկացվել «Երիտասարդ Ռեյնլանդ», «Կապույտ հեծյալ» և «Die Brücke» Rider ցուցահանդեսները։ 1930 թվականին այդտեղ է տեղի ունեցել Հռենոսյան սեցեսիոնի ամենամյա ցուցահանդեսը[16]։

1935 թվականից նկարիչ Ֆրեդ Կոկսը ստանձնել է թանգարանի կառավարումը, իսկ 1934 թվականին հիմնադրված «Դյուսելդորֆի կերպարվեստի խթանման ընկերության» հետ փորձարկվել է Երրորդ Ռեյխի նոր ցուցահանդեսային քաղաքականությունը[17]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Georg Friedrich Koch: Museums- und Ausstellungsbauten. In: Eduard Trier, Willy Weyres (Hrsg.): Kunst des 19. Jahrhunderts im Rheinland. Architektur: II, Profane Bauten und Städtebau. Schwann, Düsseldorf 1980, ISBN 3-590-30252-6, S. 212 f.
  • Alexandra König: Kunsthalle. In: Roland Kanz, Jürgen Wiener (Hrsg.): Architekturführer Düsseldorf. Dietrich Reimer, Berlin 2001, Nr. 20, S. 15.
  • Kathrin DuBois: Die alte Kunsthalle. In: Orte der Düsseldorfer Malerschule – Spuren der Künstler in Düsseldorf. (= Rheinische Kunststätten, Heft 528). Rheinischer Verein für Denkmalpflege und Landschaftsschutz, Köln 2009, ISBN 978-3-86526-069-7, S. 14–17.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Heinrich Ferber: Historische Wanderung durch die alte Stadt Düsseldorf. Teil I, Verlag C. Kraus, 1889, S. 84». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  2. 2,0 2,1 Georg Friedrich Koch: Museums- und Ausstellungsbauten. In: Eduard Trier, Willy Weyres (Hrsg.): Kunst des 19. Jahrhunderts im Rheinland. Band 2: Architektur: II, Profane Bauten und Städtebau. Schwann, Düsseldorf 1980, ISBN 3-590-30252-6, S. 212f.
  3. Надпись на основании называет скульптора из Дюссельдорфа Лео Мюша (1846–1911). Однако, согласно более поздним исследованиям, пары скульптур, которые были вырезаны из песчаника с 1879 по 1881 год, были созданы скульптором Вильгельмом Альберманом; vgl. Rolf Pupar: Kunststadt Düsseldorf. Objekte und Denkmäler im Stadtbild. Grupello Verlag, Düsseldorf 2009, ISBN 978-3-89978-044-4, S. 33.
  4. Karyatiden (Vier Künste) Արխիվացված 2021-06-04 Wayback Machine (на сайте мэрии Дюссельдорфа).
  5. 5,0 5,1 «0021 Genius (Giebelkrönung der alten Kunsthalle)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  6. ««Eine Mutter» von Franz Dorrenbach (1907)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  7. «Volksgarten - Anselm Feuerbach». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  8. Bettina Baumgärtel: National, regional und transnational. Die Monumentalmalerei der Düsseldorfer Malerschule – Apollinariskirche und Schloss Heltorf. In: Bettina Baumgärtel (Hrsg.): Die Düsseldorfer Malerschule und ihre internationale Ausstrahlung 1819–1918. Band 1 (Katalog), Michael Imhof Verlag, Peterberg 2011, ISBN 978-3-86568-702-9, S. 115 f.
  9. 9,0 9,1 «Das Roeber-Mosaik». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  10. Peter Hüttenberger: Die Entwicklung zur Großstadt bis zur Jahrhundertwende. In: Hugo Weidenhaupt (Hrsg.): Düsseldorf. Geschichte von den Ursprüngen bis ins 20. Jahrhundert. Band 2, Schwann im Patmos Verlag, Düsseldorf 1988, ISBN 3-491-34222-8, S. 583 f.
  11. «Die Fresken von Carl Gehrts in der Düsseldorfer Kunsthalle. In: Die Kunst für alle: Malerei, Plastik, Graphik, Architektur Band XIII, Heft 5, 1. Dezember 1897, S. 9–67». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  12. Das Bildprogramm im Treppenhaus der ehemaligen Düsseldorfer Kunsthalle. In: CARL GEHRTS (1853–1898) und die Düsseldorfer Malerschule, S. 84 ff, hier S. 84. Katalog Nr. 1 Im Anfang, 1897.
  13. Das Bildprogramm im Treppenhaus der ehemaligen Düsseldorfer Kunsthalle. In: CARL GEHRTS (1853–1898) und die Düsseldorfer Malerschule, S. 84 ff, hier S. 92. Katalog Nr. 12 Unter Roms Kaisern, 1892.
  14. «Friedrich Schaarschmidt: Zur Geschichte der Düsseldorfer Kunst. Düsseldorf 1902, S. 331 ff., (PDF; 402 S.)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  15. Theodor Levin (im Auftrag des Comités): Verzeichnis der in der Kunsthalle zu Düsseldorf ausgestellten Bilder von älteren Meistern.(Ausstellung vom 5.9. – 7.10.1886). A. Bagel, Düsseldorf 1886.
  16. «Ausstellungskatalog (Ausschnitte): Jahresausstellung Rheinische Sezession, Mai – Juni 1930. In: Eifel und Kunst». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  17. «„Gesellschaft zur Förderung der Düsseldorfer bildenden Kunst" übernahm am 1. Januar 1935 die unteren Ausstellungsräume der Kunsthalle, Verwaltungsbericht der Landeshauptstadt Düsseldorf vom 1. April 1933 bis 31. März 1936, S. 36». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին պատկերասրահ (Դյուսելդորֆ)» հոդվածին։