Հին ճանապարհով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Հին ճանապարհով»
«Հին ճանապարհով» սինգլի շապիկը (Լիլիթ Հովհաննիսյան, {{{տարեթիվ}}})
Լիլիթ Հովհաննիսյանի սինգլը
Թողարկված2016 թվականի դեկտեմբերի 2-ին
Տևողություն5:42
ՊրոդյուսերՎահրամ Պետրոսյան

Հին ճանապարհով, հայերեն փոփ երգ, Լիլիթ Հովհաննիսյանի և դուդուկահար Գևորգ Այվազյանի կատարմամբ[1]: Երգը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 2-ին Լիլիթ Հովհաննիսյանի յութուբյան պաշտոնական ալիքով[2]: Երգը գրվել է Վահրամ Պետրոսյանի կողմից[3]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 2-ին Լիլիթ Հովհաննիսյանը Իստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել՝ 90-ականներ.. պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը:

Ամիսներ առաջ, երբ նկարահանում էինք այս տեսահոլովակը, դեռ գարուն էր ու արևը շողում էր յուրահատուկ փայլով: Ուզում եմ այս տեսահոլովակի միջոցով հայկական արևն ուղարկել Հայաստանից հեռու գտնվող իմ բոլոր հայրենակիցներին: Երջանիկ կլինեմ, եթե այս երգն ու դուդուկի քաղցր հնչյունները առիթ դառնան թեկուզ մեկ հայի, թեկուզ կարճ ժամանակով կամ էլ թեկուզ մտովի ՏՈւՆ վերադառնալու:

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Հայրապետյանի ղեկավարած «Հին ճանապարհով» երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Դսեղ գյուղում և Ավստրիայում` Վիեննայում:

Տեսանյութը պատմում է հայ ընտանիքի պատմություն. ընտանիքի հայրն ու որդին պատերազմ են գնում և հայրը մահանում է, իսկ որդու անունը տեղ է գտնում անհետ կորածների ցանկում (չնայած, որ իրականում ողջ էր): Աղջիկը ամուսնանում է հարուստ մարդու հետ և թողնում է իր հայրենիքը, իր մորը: Օտարերկրյա մի երկրում ապրելուց հետո աղջիկը որոշում է վերադառնալ հայրենիք: Վերադառնալուն պես նա իմանում է, որ մայրը սրտի կաթված է ստացել և հիվանդանոցում է գտնվում:

Իսկ որդին կարողանում է բացել այն դուռը, որտեղ նա և մի քանի մարդ պատանդ էին պահվում, սակայն վերջին պահին թշնամին նրան նկատում է:

Մայր և աղջիկ տանն էին, երբ դուռը բացվեց և ներս մտավ որդին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]