Հին կոշկով նատյուրմորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին կոշկով նատյուրմորտ
կատ.՝ Natura morta del sabatot
տեսակգեղանկար
նկարիչԽոան Միրո
տարի1937
բարձրություն32 սանտիմետր
լայնություն46 սանտիմետր
ստեղծման երկիր Իսպանիա
ժանրնատյուրմորտ
նյութկտավ
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
սեփականատերJames Thrall Soby?[2]
Ծանոթագրություններ

«Հին կոշկով նատյուրմորտ» (կատ.՝ Natura morta del sabatot), Խոան Միրոյի յուղաներկով նկարը՝ ստեղծված 1937 թվականին։ Այժմ գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում[3]։ 1970 թվականին Ջեյմս Թրալլա Սոբիից թանգարանը ստացել է որպես նվեր։

Երբ սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, Միրոն որոշ ժամանակով գնում է Մոնտ րոչ դել Կամպի իր տունը։ Հետո Միրոն մեկնում է Ֆրանսիա։ 1936 թվականի դեկտեմբերի 6-ին նա գնում է Փարիզ իր կնոջ՝ Պիլարի և իր փոքրիկ աղջկա՝ Մարիա Դոլորեսի հետ։ Նրանք ապրում էին փոքրիկ, էժանագին հյուրանոցում[4] և չէին աշխատում։ Այդ ժամանակ նրան ոչինչ չէր մնում անելու, քան պատկերել իր մտքերը էսքիզների միջոցով։ Նկարելու մեջ վարժվելու համար, ինչպես 1920 թվականին, երբ նորից եկել էր Փարիզ, հաճախել է Գրանդ Շոմերի ակադեմիայի դասընթացներին։

Միրոն աշխատանք չուներ, դրա համար նա աշխատանքի է անցնում Պիեռի պատկերասրահում։ Այստեղ հինգ ամիս սովորելով՝ 1937 թվականի մայիսից մինչև հունվարը ստեղծեց իր ամենաարտասովոր և կարևոր նկարներից մեկը՝ «Հին կոշկով նատյուրմորտը»։

Նկարն ստեղծված է յուղաներկով։ Այնտեղ Միրոն արտահայտում է իր ցավը Իսպանիայի իրավիճակի հետ կապված։ Նկարիչը ներկայացնում է չարիքի ներխուժումը, հրեշներին, փոխաբերորեն նվազեցնում է մարդկային կերպարը[5]։

1937 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Միրոն համագործակցում է հանրապետականների հետ։ Միրոն շատ հստակ ընթերցելի տեսողական պատկեր է ստեղծել, ինչպես «Օգնություն Իսպանիային» նկարում[6]։ Նույն ցուցահանդեսում Պիկասոն ցուցադրեց իր հանրահայտ «Գեռնիկա» նկարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.moma.org/collection/browse_results.php?object_id=80555
  2. https://www.moma.org/collection/works/80555
  3. БД MoMA|80555
  4. «О художнике». www.joan-miro.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Jacques, Dupin (1993). Miró. Polígrafa.
  6. Pilar, Parcerissas; և այլք: (2009). Illuminations: Visionary Catalonia. CCCB. էջեր p.173. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն); Explicit use of et al. in: |last= (օգնություն); Unknown parameter |https://books.google.am/books?id= ignored (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cirlot, Juan-Eduardo (1949). Joan Miró. Barcelona: Cobalto.
  • Clavero, Jordi.J (2010). Fundació Joan Miró. Foundation's Guide. Barcelona: Polígrafa. ISBN 978-84-343-1242-5.
  • Dupin, Jacques (2004). Miró (Spanish). Polígrafa. ISBN 84-343-1044-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Lubar, Robert (1993). The Mediterranean Miró: conceptions of cultural identity. Foundation Miró Leonardo Art.
  • Malet, Rosa Maria (1992). Joan Miró. Barcelona, Edicions 62. ISBN 84-297-3568-2.
  • Martinez Muñoz, Amalia (2000). pincelada From Monet to Pollock's gesture (Spanish). Ed. Politec University. Valencia. ISBN 9788477218838.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Penrose, Roland (1965). Art Gallery of the Genius: Miró (Spanish). Buenos Aires: Codex.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Pescador, Saturnino (2009). Joan Miró: hidden intentionality and work-life. New York: Elsevier Erasmus.
  • Rebull Trudell, Melania (1994). Joan Miró. New York, Globe and Polígrafa Editions. ISBN 84-88424-96-5.
  • Raillard, George (1992). Miró (Spanish). Madrid. ISBN 84-7444-605-8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Suarez, Alicia (1989). Universal Art History: Volume IX. New York: Planet. ISBN 84-320-8909-5.