Jump to content

Հին թեյի ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին թեյի ճանապարհ

Հին թեյի ճանապարհ (չին․՝ 茶馬古道|茶马古道, chámǎgǔdào, չամագուդաո), առևտրային ուղիների ամբողջության անունը, որոնք դարեր շարունակ Չինաստանը կապել են Հարավային Ասիայի հետ[1][2]։

Հին թեյի ուղին կամ Չամագուդաոն առաջացել է Թան դինաստիայի (618-907) և հասել է իր ծաղկմանը Սուն դինաստիայի (907-1270) ժամանակներում, երբ ամեն տարի Լհասա էր տեղափոխվում մինչև յոթուկես տոննա թեյ։ Չինաստանի հարավ-արևմուտքում՝ լեռների խորքում, անցել են թեյի ճանապարհի քարավանների երթուղիները։ Դրանք աշխարհի ամենաբարձր լեռնային ճանապարհներից են՝ ուղիները, որոնք Տիբեթը կապում են երկրի ներքին շրջանների հետ և վկայում են հաների, տիբեթցիների և այլ ժողովուրդների միջև գոյություն ունեցած համագոյակցության և բարիդրացիական հարաբերությունների պատմական վկայությունների մասին[3]։

Սկզբում թեյը փոխանակում էին տիբեթյան ձիերի, իսկ հետո՝ կենդանիների կաշվի, բրդի, ոսկու, արծաթի, դեղամիջոցների հետ։ Լեռնային արահետը, որով թեյ էին տեղափոխում Յաանյայից (Սիչուան նահանգում, որտեղ թեյ էին աճեցնում) մինչև Լհասա (Տիբեթում)[4][5][6][7][8], ձգվում էր գրեթե 2250 կիլոմետր։ Տիբեթից թեյը տեղափոխում էին Բութան, Նեպալ, Հնդկաստան, իսկ հետագայում՝ ընդհուպ մինչև Արաբական թերակղզի։

Թեյ տեղափոխող բեռնակիր, Սիչուան, Չինաստան, 1908 թվական

Թեյը տանում էին բեռնակիր կենդանիներ՝ ձիեր, ջորիներ, ավանակներ, յակեր, իսկ ամենադժվար վայրերում այն տանում էին բեռնակիրները։ Թե մարդիկ, թե ձիերը ծանր բեռներ էին տանում․ թեյ կրողները երբեմն տեղափոխում էին ավելի քան 60-90 կգ, ինչը հաճախ գերազանցում էր իրենց մարմնի քաշը[9][10][11]։ Բեռնակիրների դարաշրջանն ավարտվել է միայն 1958 թվականին, երբ կառուցվել է Սիչուան-Տիբեթ ավտոմոբիլային ճանապարհը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Forbes, Andrew, and Henley, David: Traders of the Golden Triangle (A study of the traditional Yunnanese mule caravan trade). Chiang Mai. Cognoscenti Books, 2011.
  2. Williams, Tim, Lin, Roland Chih-Hung and Gai, Jorayev. Final Technical Report on the results of the UNESCO/Korean Funds-in-Trust Project: Support for the Preparation for the World Heritage Serial Nomination of the Silk Roads in South Asia, 2013–2016.
  3. Древний чайный путь
  4. «Horse Corridor in Heaven». Shambhalatimes.org. 2010 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Tea-Horse Route». Chinatrekking.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «The road line of the ancient tea-and-horse trade road». Yellowsheepriver.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Richness, Diversity and Natural Beauty on the Tea Horse Road». English.cri.cn. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. «Strange Brew:The Story of Puer Tea 普洱茶». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. «Between Winds and Clouds: Chapter 2». Gutenberg-e.org. 2007 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Holiday». Weeklyholiday.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «History and Legend of Sino-Bangla Contacts». Bd.china-embassy.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  12. Чамагудао – «Древний чайный путь»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Forbes, Andrew ; Henley, David (2011). China's Ancient Tea Horse Road. Chiang Mai: Cognoscenti Books.
  • Forbes, Andrew ; Henley, David (2011). Traders of the Golden Triangle. Chiang Mai: Cognoscenti Books.
  • Freeman, Michael; Ahmed, Selena (2011). Tea Horse Road: China's Ancient Trade Road to Tibet. Bangkok: River Books Co, Ltd. ISBN 978-974-9863-93-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]