Հին Սվինեսունդի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Հին Սվինեսունդի կամուրջ
նորվ.՝ Gamle Svinesundsbrua
Svinesundbrua (gamle) 026.JPG
Այլ անվանում(ներ)շվեդ.՝ Gamla Svinesundsbron
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[1] և Flag of Norway.svg Նորվեգիա
ՏեղանքStrömstad Municipality?[1] և Հալդեն
Նշանակությունկամուրջ[1]
Տեսակկամարային կամուրջ
Հատում էSvinesund?
Երկարություն420 մ
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից58 մ
Շինարարության սկիզբապրիլի 1, 1939
Ժառանգության կարգավիճակgovernmental listed building complex?[2]
Կոորդինատներ: 59°5′51.000000099988″ հս․ լ. 11°16′15.000000100002″ ավ. ե. / 59.09750000002777170° հս․. լ. 11.27083333336111082° ավ. ե. / 59.09750000002777170; 11.27083333336111082

Հին Սվինեսունդի կամուրջ, (նորվ.՝ Gamle Svinesundsbrua, շվեդ.՝ Gamla Svinesundsbron), կամուրջ Սվինեսունդի ծոցի վրա` Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան կամրջի կառուցումը Սվինեսունդի ծոցով տրանսպորտային հաղորդակցությունն իրականացվում էր լաստանավերի միջոցով: 1938 թվականին Շվեդիայի և Նովեգիայի խորհրդարանները որոշում կայացրին ավտոճանապարհային կամրջի կառուցման վերաբերյալ: Որպես կամրջի կառուցման վայր` ընտրվեց լաստանավային կայանից 50 մետր արևելեք ընկած տեղանքը:

Կամուրջը բացվեց 1946 թվականի հունիսի 15-ին Նորվեգիայի արքա Հոկոն 7-րդի և Շվեդիայի թագաժառանգ Գուստավ Ադոլֆի ու թագուհի Լուիզիայի կողմից: Կամրջի բացման արարողությանը ներկա էր շուրջ 15 000 մարդ: Նորվեգական ափին տեղադրվել է հուշատախտակ, որի վրա գրառում են կատարել Հոկոն 7-րդը և Գուստավ Ադոլֆը:

Svinesundbrua (gamle) 020.JPG

Հանդիսանալով Շվեդիայի և Նորվեգիայի միջև սահմանային անցակետ` կամուրջը օրական բաց է թողել 25 հազար ավտոմեքենա:

2005 թվականին կառուցվեց նոր կամուրջ, որն իր վրա վերցրեց E6 մայրուղու ավտոմոբիլների հիմնական հոսքը: 3.5 տոննայից ավելի կշռող ավտոմեքենաների երթևեկությունը կամրջով արգելվեց:

2005 թվականի օգոստոսի 31-ին Հին Սվինեսունդի կամուրջը հռչակվեց Նորվեգիայի և Շվեդիայի մշակութային ժառանգության հուշարձան[3]:

2006-2008 թվականներին կատարվեցին կամրջի վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում փոխարինվեցին ճաղաշարային և արգելապատնեշային պարիսպները, լուսավորությունը, երթևեկելի հատվածի և մայթի ծածկը, տեղադրվեց լուսավորման նոր համակարգ: 35 միլիոն նորվեգական կրոն արժողությամբ աշխատանքները ֆինանսավորվեցին Շվեդիայի և Նորվեգիայի ճանապարհային վարչությունների կողմից[4]:

Կամրջով երթևեկությունը վճարովի է: Տուրիստների հարմարավետության նկատառումներով կամրջի դիտման համար շվեդական ափին տեղադրված է հարթակ:

2000 թվականից նորվեգական Midnight Sun Bungee Team ընկերությունը անհաջող ջանքեր է գործադրում կամրջից բանջի-ջամփինգ իրականացնելու թույլտվություն ստանալու համար[5]:

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի ապրիլի 1-ից կամրջի հիմքերը կանգնեցնելու նպատակով սկսվեցին հորատապայթեցման աշխատանքներ: Երբ 1940 թվականի ապրիլին Գերմանիան ներխուժեց Նորվեգիա, շինարարական աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվեցին: Այնուհետև կամրջի շինարարությունը վերսկսվեց: Նախատեսվում էր կամուրջը շահագործման հանձնել 1942 թվականին, սակայն նույն տարվա հուլիսի 6-ին անհայտ պատճառներով մեծ պայթյուն եղավ, որն էականորեն վնասեց կամուրջը: Մինչ օրս հստակ հայտնի չէ պայթյունի իրական պատճառը` դժբախտ պատահար, թե դիվերսիա: Շինարարությունը 3 տարով դադարեցվեց, և աշխատանքները վերսկսվեցին 1945 թվականին:

Միջին հիմքերի կառուցման համար օգտագործվել են աշտարակային կռունկներ (հիմքերի բարձրությունը շուրջ 50 մետր է): Կամարային կառույցները ստեղծվել են փայտյա կամարակալների օգնությամբ: Կամարակալների պատրաստման համար, ընդհանուր առմամբ, օգտագործվել է շուրջ 14 000 կուբամետր փայտանյութ[4]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը կամարաձև է, ունի 7 կամրջամաս: Կողքային հատվածները և հիմքը կառուցված են գրանիտից, իսկ կենտրոնական մասը` երկաթբետոնից: Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 420 մետր: Կենտրոնական կամրջամասն ունի 165 մետր երկարություն: Երթևեկելի մասի բարձրությունը ջրից կազմում է 58 մետր: Կամրջի վրա առանձնացված է շարժման համար նախատեսված երկու գիծ և 2 մայթ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]