Հիբա Աբու Նադա
Հիբա Աբու Նադա արաբ․՝ هبة كمال صالح أبو ندى[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1991[2] |
Ծննդավայր | Մեքքա, Սաուդյան Արաբիա[2] |
Մահացել է | հոկտեմբերի 20, 2023[2][3] (32 տարեկան) |
Մահվան վայր | Խան Յունիս, Գազայի հատված, Պաղեստին[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրթություն | Գազայի իսլամական համալսարան և Գազայի Ալ-Ազհար համալսարան |
Երկեր | Թթվածինը մահացածների համար չէ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան և սննդաբան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Հիբա Քամալ Աբու Նադա (արաբ․՝ هبة كمال أبو ندى, հունիսի 24, 1991[2], Մեքքա, Սաուդյան Արաբիա[2] - հոկտեմբերի 20, 2023[2][3], Խան Յունիս, Գազայի հատված, Պաղեստին[2]), պաղեստինցի բանաստեղծ, արձակագիր, սննդաբան[5] և վիքիմեդիստ[6]։ Նրա «Թթվածինը մահացածների համար չէ» (անգլ.՝ "Oxygen is not for the dead") վեպը 2017 թվականին Արաբական ստեղծարարության Շարժայի մրցանակաբաշխությունում ստացել է երկրորդ մրցանակը[7][8]։ Սպանվել է Գազայի հատվածում՝ 2023 թվականի Իսրայել-Համաս պատերազմում իսրայելական ավիահարվածի հետևանքով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբու Նադան ծնվել է Մեքքայում, Սաուդյան Արաբիա, 1991 թվականի հունիսի 24-ին։ Կենսաքիմիայի բնագավառում բակալավրի աստիճան ստացել է Գազայի Իսլամական համալսարանից, կլինիկական սնուցման ոլորտում մագիստրոսի կոչում՝ Ալ-Ազհարի համալսարանից[9]։
Որոշ ժամանակ աշխատել է Ռուսուլի ստեղծագործական կենտրոնում, որը կապված է որբերի ալ-Ամալ ինստիտուտի հետ։ Ըստ Ալ-Այամի, նա «զբաղված էր արդարությամբ, արաբական գարնան ապստամբություններով և օկուպացված պաղեստինյան կյանքի իրողություններով»[10]։
Հրատարակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ և վեպ՝ al-Uksujīn laysa lil-mawtā («Թթվածինը մահացածների համար չէ», արաբ․՝ الأكسجين ليس للموتى) վերնագրով։ 2017 թվականին վեպի համար արժանացել է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից անցկացվող Արաբական ստեղծարարության Շարժայի 20-րդ ամենամյա մրցանակաբաշխության երկրորդ մցանակին[11][12]։ Գիրքը վերահրատարակվել է Dar Diwan-ի կողմից 2021 թվականին[13]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա վերջին գրառումը համացանցում եղել է 2023 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ նա գրել է[14]․
Գազայի գիշերը մութ է, բացառություն են հրթիռների շողերը, լռությունը խախտում են ռումբերի ձայները, սարսափելի է, բացառությամբ աղոթքի հնարավորությունից, սև է, առանց նահատակների լույսի։ Բարի գիշեր, Գազա։
2023 թվականի հոկտեմբերի 20-ին Հիբա Աբու Նադան սպանվել է Իսրայել-Համաս պատերազմում՝ Իսրայելի օդուժի ավիահարվածի ժամանակ, որը խոցել է նրա տունը Խան Յունիսում՝ հարավային Գազայի հատվածում։ Նա 32 տարեկան էր[15][16]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- الأكسجين ليس للموتى [Oxygen is not for the dead: a novel] (արաբերեն)։ دائرة الثقافة، حكومة الشارقة،, al-Shāriqah։ 2017։ ISBN 978-9948-23-314-5։ OCLC 1032289333 – via Wikidata: Q123139804
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ الأكسجين ليس للموتى — Dāʼirat al-Thaqāfah, Ḥukūmat al-Shāriqah.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Heba Abu Nada Who Was This Pioneering Palestinian Writer?
- ↑ 3,0 3,1 3,2 L'écrivaine palestinienne Hiba Abu Nada tuée par une frappe israélienne
- ↑ "الثقافة" تكّرم الروائية "أبو ندى" لفوزها بجائزة الشارقة للإبداع العربي — 2017.
- ↑ «وزارة الثقافة تنظم أمسية شعرية بالتعاون مع بلدية غزة»։ Alwatan Voice (արաբերեն)։ 29 August 2017։ Արխիվացված է օրիգինալից 29 August 2017-ին։ Վերցված է 20 October 2023
- ↑ «Gaza: Muerte de una poeta - ContraPunto»։ ContraPunto (es-AR)։ 21 October 2023։ Արխիվացված է օրիգինալից 23 October 2023-ին։ Վերցված է 23 October 2023
- ↑ «"الثقافة" تكّرم الروائية "أبو ندى" لفوزها بجائزة الشارقة للإبداع العربي»։ Alray (արաբերեն)։ 15 March 2017։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2023-ին։ Վերցված է 20 October 2023
- ↑ «الأكسجين ليس للموتى»։ Department of Culture, Sharjah (արաբերեն)։ 2017։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2023-ին։ Վերցված է 20 October 2023
- ↑ «حوار صحفي مع الأديبة هبة أبو ندى»։ Women for Palestine (արաբերեն)։ 12 March 2017։ Արխիվացված է օրիգինալից 25 July 2019-ին։ Վերցված է 20 October 2023
- ↑ «هبة أبو ندى ..»։ www.al-ayyam.ps։ Վերցված է 25 October 2023
- ↑ «الحدث الثقافي: فلسطين تكسب جائزتين في الشعر والرواية»։ Al-Hadath (արաբերեն)։ 17 February 2017։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2023-ին։ Վերցված է 20 October 2023
- ↑ «وزارة الثقافة تشيد بفوز حجاوي وابو ندى في جائزة الشارقة للإبداع العربي»։ Palestinian Ministry of Culture (արաբերեն)։ 2017։ Վերցված է 20 October 2023(չաշխատող հղում)
- ↑ «الأكسجين ليس للموتى (Oxygen is not for the dead)»։ Goodreads (անգլերեն)։ Վերցված է 25 October 2023
- ↑ «Read the last words of writer Heba Abu Nada, who was killed last week by an Israeli airstrike.»։ Literary Hub (en-US)։ 24 October 2023։ Վերցված է 25 October 2023
- ↑ Ramadan Alsayid (21 October 2023)։ «حاصلة على جائزة الشارقة للإبداع العربي.. وفاة الأديبة الفلسطينية الشابة هبة أبو ندى ضحية قصف غزة»։ Al-Bayan (արաբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2023-ին։ Վերցված է 21 October 2023
- ↑ Al-Kardousi Elham (21 October 2023)։ «معلومات عن الشاعرة الفلسطينية هبة أبو ندى.. قتلها الاحتلال في غزة»։ El Watan News (արաբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2023-ին։ Վերցված է 21 October 2023
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիբա Աբու Նադա կատեգորիայում։ |