Հերցլի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերցլի թանգարան
The Herzl Museum IMG 1153.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
Հիմնադրված է2005
ՀիմնադիրՀամաշխարհային սիոնիստական կազմակերպություն
Կոորդինատներ: 31°46′20.94″ հս․ լ. 35°10′53.40″ ավ. ե. / 31.7724833° հս․. լ. 35.1815000° ավ. ե. / 31.7724833; 35.1815000
Կայքherzl.org/English

Հերցլի թանգարան (եբր.՝ מוזיאון הרצל‎, անգլ.՝ Herzl Museum), հուշահամալիր թանգարան, որը զբաղվում է Թեոդոր Հերցլի ժառանգության ուսումնասիրությամբ և պահպանմամբ: Թանգարանը գտնվում է Երուսաղեմում, Հերցլի լեռան վրա գտնվող հրապարակում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին, Թեոդոր Հերցլի մահվանից անմիջապես հետո, անգլո-պաղեստինյան բանկը ձեռք բերեց շուրջ 2000 դունամ (2 կմ²) հողատարածք, որը հետագայում կոչվեց «Շիկամկան անտառ» կամ էլ «Հերցլի անտառ», գյուղատնտեսական ֆերմա ստեղծելու և վարչական շենք կառուցելու նպատակով, որը հետագայում պետք է օգտագործվեր նաև որպես Հերցլի թանգարան, բայց այդտեղ թանգարան այդպես էլ չստեղծվեց:

Թանգարանը բացվեց 1960 թվականին Հերցլի լեռան վրա: Թանգարանում ներկայացված էին Թեոդոր Հերցլի կյանքի և գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, ներառյալ ռեստավրացիայի ենթարկված նրա Վիեննայի աշխատասենյակը իր կահույքով և արխիվային նյութերով: Թանգարանը երկար տարիներ գտնվում էր բարձիթողի վիճակում և 2000 թվականին փակվեց:

Թանգարանային համալիր և ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Դեվիդ Բրիկստոնի նախաձեռնությամբ Թեոդոր Հերցլի մահվան 100-ամյակի կապակցությամբ վերանորոգված և արդիականացված թանգարանը 2005 թվականին վերաբացվեց: Նոր թանգարանում ներկայացված են չորս տեսալսողական ցուցադրություններ, մեկը նվիրված է Հերցլի դեպի սիոնիզմ անցած ուղուն, մյուսը նրա գործունեությանը և սիոնիստական քաղաքականությանը, երրորդը՝ նրա ուսմունքին, չորրորդը՝ Իսրայել պետության ձեռքբերումներին, որոնց մասին պատմվում է Հերցլի «Հին Նոր երկիրը» գրքում: Հերցլի վերականգնված աշխատասենյակը նույնպես ընդգրկված է նոր թանգարանի ցուցադրություններում:

Թանգարանային համալիրը իր մեջ ներառում է երկու կրթական կենտրոններ, «Դոկտոր Արյե Ցիմուկի անվան սիոնիզմի ուսումնասիրության կրթական կենտրոն» և «Ստելլա և Ալեքսանդր Մարգուլիսների անվան կրթական կենտրոն», որը համարվում է սիոնիզմի ուսումնասիրության ազգային կենտրոն: Հերցլի կենտրոնը կառավարվում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության կողմից, որը հիմնադրել էր Հերցլը առաջին սիոնիստական կոնգրեսում:

Նորմանի այգի հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցլի թանգարանի ու Ստելլա և Ալեքսանդր Մարգուլիսների անվան կրթական կենտրոնի միջև գտնվող այգին կոչվել է Թեոդոր Հերցլի թոռան Ստիվեն Նորմանի անվամբ: Սա այն վայրն է, որտեղ հավաքվում են զբոսաշրջիկների և ուսանողների խմբերը, որպեսզի լսեն Հերցլ լեռան պատմությունը: Այգու պատերից մեկի վրա գրված Ստիվեն Նորմանից մի հատվածում նշված է. «Դուք կզարմանաք Պաղեստինի հրեա երիտասարդությամբ, իմանալով, որ նա ունի ազատության խորհրդանիշ», որը թվագրված է 1945 թվական[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lidman Melanie (2007-12-05)։ «On Herzl's birthday, grandson honored for 1st time»։ Jpost.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-08-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]