Հերոն Փրեսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերոն Փրեսթոն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1983(1983-04-18) (41 տարեկան)
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց
Մասնագիտությունարվեստագետ և նորաձևության դիզայներ
 Heron Preston Վիքիպահեստում

Հերոն Փրեսթոն Ջոնսոն (անգլ.՝ Heron Preston, ապրիլի 18, 1983(1983-04-18)), ամերիկացի հագուստի դիզայներ և երաժիշտ։ Nike-ի նախկին դիզայները, որը մտել է Քանյե Ուեսթի ստեղծագործական խմբի մեջ և ստեղծել է հագուստի սեփական ապրանքանիշը։ Դարձել է 2016 թվականի Նյու Յորքի նորաձևության շաբաթվա բացահայտումներից մեկը[1]։ Լայն ճանաչում է ստացել Վլադիմիր Պուտինի նկարով կապսուլային հավաքածու ստեղծելուց հետո[2]։ Չնայած նրան, որ Հերոն Պրեստոնը փողոցային նորաձևության նոր ուղղության՝ luxury streetwear-ի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, իր հավաքածուներում նա հղում է կատարում ժամանակակից հասարակության գլոբալ խնդիրներին՝ բրենդի գնորդներին դարձնելով «կենդանի մանիֆեստներ»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ դիզայներ Հերոն Փրեսթոնի կայացման պատմությունը պատմություն է այն մասին, թե ինչպես է երջանիկ պատահականությունը որոշում ստեղծագործական ուղին և բերում մասնագիտական բարձունքների։ Հերոնը երբեք չի մտածել հագուստի դիզայնի մասին, իր ամբողջ մանկությունը նա նվիրել է սքեյթբորդի տախտակին՝ մասնակցելով տարբեր մրցույթների։ Հերոնի համադասարանցին «ավտոտնակում բիզնես» է ունեցել. տղան ինքն Էր մարզաշապիկներ կարում, իսկ Հերոնը ինչ-որ կերպ ցանկացել է օգնել տպագրման և կիրառման գաղափարներով[3]։

2004 թվականին Փրեսթոնը տեղափոխվում է Նյու Յորք, որ ընդունվի Parsons դիզայնի դպրոց, որն ավարտել է 2007 թվականին և վերջնականապես որոշել է իրեն նվիրել նորաձևության աշխարհին[4]։ Փողոցային նորաձևության անգնահատելի փորձ և գործնական գիտելիքներ Փրեսթոնը ստացել է՝ դառնալով Nike-ի դիզայներ, որտեղ նա աճել է մինչև սոցիալական ցանցերի հետ աշխատանքի գծով տնօրեն։ Այս ժամանակ էլ սկսվել է նրա համագործակցությունը Քանյե Ուեսթի ստեղծագործական խմբի հետ և աշխատանքները նրա Yeezy ապրանքանիշի համար[5]։

2016 թվականին Փրեսթոնը հավաքածու է ստեղծել Նյու Յորքի Սանիտարական վերահսկողության վարչության հետ (NYC Dept. of Sanitation)։ Նա վերամշակել է փողոցի հավաքարարների օգտագործված համազգեստը՝ ստեղծելով փողոցային նորաձև հագուստների հավաքածու։ Բացի այդ, ինչպես և իր աշխատանքների մեծ մասում, Հերոնը շոշափում է գլոբալ խնդիրներ․ ինչպես, օրինակ, գերարտադրության համաշխարհային ճգնաժամը և վերաիմաստավորում է մարդկանց կախվածությունը «իրերի աշխարհից»[6]։ Անսովոր էր այս հավաքածուի իրականացման մոտեցումը. դիզայներն առաջարկում էր գնել իրերը ցուցադրության ավարտից անմիջապես հետո։

Փրեսթոնի՝ ֆիրմային նշանով երկրորդ հավաքածուն թողարկվել է 2018 թվականին։ Այս անգամ որպես դիզայների գործընկեր հանդես է եկել NASA-ն։ Առօրեական իրերին զուգահեռ, ինչպիսիք են հուդիները և մարզաշապիկները՝ օդատիեզերական կազմակերպության տարբերանշանով, Փրեսթոնը ստեղծում է նաև հանդերձարանի դժվար ֆուտուրիստական իրեր, որոնք գույնով, ձևով կամ դիզայնով հիշեցնում են տիեզերական սկաֆանդրներ։ Եվ այս հավաքածուում Փրեսթոնը նաև փորձում է հասարակությանը հասցնել տիեզերական աղբի դեմ պայքարի անհրաժեշտությունը․ հենց դա էլ հանդիսանում է NASA-ի սոցիալական ծրագրերից մեկը, որի մասին քչերը գիտեն[7]։

Ֆիրմային նշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոնի հավաքածուի շատ իրեր (բացառությամբ սահմանափակ կապսուլայի հավաքածուն) զարդարված են տպագրությամբ կամ ասեղնագործված են կիրիլիցայով գրված «ոճ» բառով։ Ինքը՝ Հերոնը, նշել է, որ այդ գաղափարը նրա գլխում ծագել է, երբ նա 2014 թվականին օգնում էր ընկերոջը ցուցահանդեսի ժամանակ՝ նվիրված 90-ական թվականների հիփ հոփ մշակույթին։ Հերոնի առջև խնդիր էր դրված ստեղծել մերչանդայզինգային մարզաշապիկներ։ Փրեսթոնը երկար է որոնել ինչ-որ բան, ինչը ընդհանուր էր 90-ականների հիփ հոփ մշակույթի հետ և հանգել է այն եզրակացությանը, որ դա ոճն է։ Իսկ «ոճ» բառը կիրիլիցայով գրել է որոշել, քանի որ հակվածություն ուներ ռուսական մշակույթի և ատրիբուտիկայի նկատմամբ[8]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոն Փրեսթոնը լայն լսարանի առջև բացահայտվել է ոչ միայն որպես նորաձևության դիզայներ, այլ որպես դիջեյ և լուսանկարիչ։ Սկզբում նա օգնել է իր ծանոթ լուսանկարիչներին ցուցահանդեսների կազմակերպման և դրանց առաջխաղացման հարցում։ Իր ֆոտոցուցահանդեսում նա հարգանքի տուրք է մատուցում հորը և ոստիկանական դեպարտամենտում նրա աշխատանքին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «5 новичков Нью-Йоркской недели моды, на которых стоит обратить внимание». Harper’s Bazaar - модный женский журнал. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  2. «Херон Престон: «Я не хотел делать политическое заявление, но я его сделал, использовав фотографию Путина»» (ռուսերեն). Журнал Esquire. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  3. «Что нужно знать о Хероне Престоне и почему все хотят носить его одежду с надписью «Стиль»» (ռուսերեն). www.sncmedia.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  4. «Интервью с дизайнером: Херон Престон» (ռուսերեն). instyle.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  5. Karin Nelson. «How Heron Preston Went From Making Invitations for Kanye West to His Own Fashion Label» (անգլերեն). W Magazine. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  6. «Городская униформа. Интервью с Хероном Престоном». sloww.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  7. «NASA и Heron Preston посвятили капсулу форме астронавтов» (ռուսերեն). officiel-online.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  8. «Интервью с дизайнером: Херон Престон» (ռուսերեն). instyle.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  9. «Астронавт и дизайнер Херон Престон: «С Путиным я бы отправился на рыбалку и охоту»» (ռուսերեն). www.elle.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.