Հերմոնիտ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերմոնիտ
Տեսակհրաբուխ և լեռ
Երկիր Իսրայել և  Սիրիա
Վարչատարածքային միավորԳոլանի բարձունքներ
ԼեռնաշղթաԳոլանի բարձունքներ
Մասն էԳոլանի բարձունքներ
Բարձրությունը ծովի մակարդակից1211 մետր

Հերմոնիտ (եբրայերեն՝ הר חרמוניתՀար Հերմոնիտ, արաբ․՝ تل الشيخ‎‎, Тель эль-Шейх), հրաբխային ծագում ունեցող լեռ Իսրայելում գտնվող Գոլանի բարձունքներում, Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։ Հերմոնիտ լեռան ամենաբարձր կետը ծովի մակարդակից 1211 մ է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմոնիտ լեռան անունը արաբերենով (Թալ էլ-Շեյխ) ծագում է Հերմոն լեռան անունից (Ջեբել էլ-Շեյխ)։ Դրուզների ավանդույթի համաձայն՝ Թալ էլ Շեյխը Ջեբել էլ Շեյխի կինն է, իսկ Ռամ լիճը գտնվում է նրանց միջև՝ երկնագույն կապույտ հայացքով նայելով ամուսիններին և ապահովելով միմյանց նկատմամբ նրանց հավատարմությունը[1]։ Հերմոնի և Հերմոնիտ լեռների միջև ընկած այս զուգահեռը շարունակվում է եբրայերեն անվանման մեջ (եբր.՝ «Հերմոնիտ» նշանակում է «փոքրիկ Հերմոն»)[2]։

Հերմոնիտ արգելավայրը զբաղեցնում է Հերմոնիտ լեռան տարածքի մեծ մասը[1]։ Արգելավայրի մակերեսը կազմում է 1855 հա[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «הר חרמונית. Гора Хермонит». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.(եբրայերեն)
  2. «עמק הבכא. Долина слёз». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.(եբրայերեն)
  3. «הר חרמונית. Гора Хермонит». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.(եբրայերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմոնիտ (լեռ)» հոդվածին։