Հերերոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերերոներ
Ընդհանուր քանակ

200 հազարից ավելի

Բնակեցում
Նամիբիա Նամիբիա
Բոտսվանա Բոտսվանա
Անգոլա Անգոլա
Լեզու(ներ)
Հերերո
Աֆրիկաանս
անգլերեն
պորտուգալերեն
Հավատք(ներ)
Բողոքականություն

Հերերոներ կամ մբանդուներ[1], հիմնականում Նամիբիայում, ինչպես նաև Բոտսվանայում և Անգոլայում բնակվող ժողովուրդ։ Խոսում են բանտու խմբին պատկանող հերերո լեզվով[2]։

Հերերոների մի մասը բողոքականներ են, իսկ մի մասը դեռևս պահպանում են ավանդական հավատալիքները։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, իսկ քաղաքներում՝ առևտրով ու արհեստներով։ Նամիբիայում հերերոները բնակվում են Կմախքների ափին հարակից Կաոկոլենդ չորային մարզում, որտեղ բնակվում են նաև հիմբաները։

1904-1907 թվականներին գերմանական գաղութարարների դեմ հերերոների և հոտենտոտների ապստամբությունը դաժանորեն ճնշվել է, որի ընթացքում կոտորվել է հերերոների ցեղի 80%-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Herero». Ethnologue. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Africa on the Matrix: Herero People of Namibia». www.on-the-matrix.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերերոներ» հոդվածին։