Հետերոդոնտոզավրի երկարությունը մոտ 120 սմ է։ Ունի նեղ կոնք։ Առջևի վերջույթների վրա կային 5-ական մատներ, ընդ որում դրանցից 2-ը մի կողմ են թեքված։ Հավանական է, որ այդ առանձնահատկությունը օգտագործվել է սննդի հեշտ բռնման համար։
Հետերոդոնտոզավրի ամենազարմանալի հատկանիշ է հանդիսանում տարբերակված ատամների առկայությունը։ Վերին կտրիչները կտրուն էին բուսական սնունդը, իսկ հետինները մանրացնում։ Ժանիքների առկայությունը մնում է անհսականալի։ Հնարավոր է, որ ժանիքները օգտագործվել են հակառակորդներին կամ գիշատիչներին վախեցնելու համար։ Արուների ժանիքները համեմետաբար ավելի մեծ էին։ Այդպիսի ատամների առկայությունը գիտնականների շրջանում դիսկուսիաների պատճառ է դարձել։ Նրանք կարծում են, որ հետերոդոնտոզավրը բացառապես բուսակեր կենդանի է, իսկ գիտնականների մեկ այլ խումբ էլ կարծում է, որ հետերոդոնտոզավրերը կարող էին սնվել նաև փոքրամարմին կենդանիներով։