Հեռախոսային ինդուկտոր
Արտաքին տեսք
Հեռախոսային ինդուկտոր, ձեռքի հաղորդակով մագնիսաէլեկտրական մեքենա. կիրառվում է գյուղական կապի հեռախոսային ապարատներում՝ կանչի և ավարտի ազդանշաններ ուղարկելու համար։ Գրգռում է 18-21 հց հաճախականության, 60-70 վ լարման և 3,8 վտ հզորության փոփոխական հոսանք (2,5 կօհմ դիմադրության բռնվածքի դեպքում)։ Լինում են 2 տեսակի.
- երկու անշարժ ուղղանկյունաձև մագնիսներով, պտտվող խարիսխով (փաթույթով), ռեդուկտորով ու հոսանքահան զսպանակներով ինդուկտոր (նկ. 1),
- անշարժ խարիսխով (փաթույթով) ու պտտվող օղակաձև բազմաբևեռ մագնիսներով ինդիկատոր (նկ. 2)։
Հոսանքի անհրաժեշտ հաճախությունը ձեռք է բերվում բռնակի պտտման 3-3,5 պտ/վրկ հաճախականության դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 357)։ |