Jump to content

Հեշտոցային գազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեշտոցային գազեր կամ հեշտոցային քամի[1], հեշտոցից օդի արտանետում կամ արտամղում: Այն կարող է առաջանալ սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո, սեռական այլ գործողությունների, մկանային ձգումների և վարժությունների ժամանակ[1]։ Ձայնը համեմատելի է փորափքանքներիգ ժամանակ գազային արտանետումների հետ, սակայն հեշտոցից դուրս եկող օդը չի պարունակում արտանետվող գազեր և, հետևաբար, չունի դրա հետ կապված հատուկ հոտ: Անգլերենում կան հեշտոցային գազերի ժարգոնային տերմիններ, որոնցից են օրինակ՝ queef[2][3], vart և fanny fart (հիմնականում բրիտանական անգլերենում)[4][5]։ Տամպոնները կարող են կանխել հեշտոցային գազերի առաջացումը[1]։

Լուրջ պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղանքի սուր հոտով հեշտոցային գազը կարող է լինել ռեկտովագինալ ֆիստուլայի հետևանք, որը հեշտոցի և հաստ աղիքի միջև պատռվածքի լուրջ վիճակ է, այն կարող է առաջանալ վիրահատության, ծննդաբերության, հիվանդությունների (օրինակ, Կրոնի հիվանդություն) կամ այլ պատճառների հետևանքով[6]։ Այս վիճակը կարող է հանգեցնել միզուղիների վարակի և այլ բարդությունների: Հեշտոցային գազերը կարող են նաև լինել արգանդի արտանկման ախտանիշ[7], վիճակ, որն առավել հաճախ պայմանավորված է ծննդաբերությամբ[8]։

Հայտնի է, որ կունիլինգուսի ժամանակ դեպի հեշտոց ներս անցած օդի փոքր քանակությունը որևէ խնդիր չի առաջացնում: Այնուամենայնիվ, հեշտոցի ներս ուժով կամ դիտավորյալ օդ փչելը կարող է առաջացնել օդային էմբոլիա, որը շատ հազվադեպ դեպքերում կարող է վտանգավոր լինել կնոջ, իսկ հղիության դեպքում՝ պտղի համար[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Neels, Hedwig; Mortiers, Xavier; de Graaf, Sybrich; Tjalma, Wiebren A. A.; De Wachter, Stefan; Vermandel, Alexandra (July 2017). «Vaginal wind: A literature review». European Journal of Obstetrics & Gynecology and Reproductive Biology. 214: 97–103. doi:10.1016/j.ejogrb.2017.04.033. PMID 28494270.
  2. DeGuzman, Kristine (21 October 2008). «Well, That Was Awkward». Sex on Tuesday. The Daily Californian. Արխիվացված է օրիգինալից 24 October 2008-ին. Վերցված է 21 January 2024-ին.
  3. «Lexicon of Lust». Playgirl. December 2004.[Հղում աղբյուրներին]
  4. «fanny fart». Macquarie Dictionary. Վերցված է 21 January 2024-ին.
  5. Bletchly, Rachael (28 August 2005). «Our wild sex but no hugs». Dear Rachael. The People. Արխիվացված է օրիգինալից 9 April 2006-ին. Վերցված է 21 January 2024-ին.
  6. Martinez, Michael; Dogra, Vikram (26 July 2001). «Body Imaging Teaching Files | Case Two-hundred Twenty Eight - Colovaginal Fistula». UHrad.com. Department of Radiology, Case Western Reserve University. Արխիվացված է օրիգինալից 14 June 2002-ին. Վերցված է 21 January 2024-ին.
  7. «Correct assessment of prolapse essential». Medical Tribune. MediMedia Asia. 15 April 2003. Արխիվացված է օրիգինալից 29 March 2004-ին. Վերցված է 21 January 2024-ին.
  8. «Vaginal problems and female genital prolapse». Health Guide A-Z. Healthwise. 22 November 2004. Արխիվացված է օրիգինալից 24 November 2005-ին. Վերցված է 21 January 2024-ին – via WebMD.
  9. Wright, Janis (September 15, 2003). «Information from Your Family Doctor | Pregnancy: Prenatal Care». American Family Physician. 68 (6): 1165–1167. PMID 14524404. Վերցված է 21 January 2024-ին.