Հենրի Ուինստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրի Ուինստոն
Bundesarchiv Bild 183-B0119-0010-072, Berlin, VI. SED-Parteitag, 5.Tag.jpg
Ծնվել է ապրիլի 2, 1911(1911-04-02)
Ծննդավայր Հաթիսբուրգ
Մահացել է դեկտեմբերի 13, 1986(1986-12-13) (75 տարեկանում)
Մահվան վայր ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն աֆրոամերիկացի
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Henry Winston Վիքիպահեստում

Հենրի Ուինստոն (1911), ամերիկային բանվորական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1931 թվականին ընդունվել է կոմունիստական երիտասարդական միության (ԿԵՄ), 1933 թվականին՝ ԱՄՆ-ի կոմու նիստական կուսակցության շարքերը։

1931-1932 թվականին դեպի Վաշինգտոն Կանզաս Սիթիի գործազուրկների երթի կազմակերպիչներից էր։

1938-1941 թվականին՝ ԿԵՄ Ազգային գործկոմի քարտուղար։ 1941-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ-ի զինված ուժերում։

1947 թվականին ընտրվել է կոմկուսի ազգային խորհրդի անդամ և ազգային կոմիտեի քարտուղար։ 1948 թվականից հետապնդվել և հալածվել է, 1956 թվականին՝ բանտարկվել։ Բանտում ծանր հիվանդացել և կուրացել է։

1961 թվականին ամերիկայում և համաշխարհային հասարակայնության բողոքի ճնշմամբ ժամկետից շուտ ազատվել է բանտից։ 1961 թվականից եղել է ԱՄՆ-ի կոմկուսի գործադիր բյուրոյի (1969 թվականից՝ քաղկոմիտե), 1964 թվականին՝ ազգգային կոմիտեի քարտուղարության (1972 թվականից՝ ԿԿ) անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png