Հենրի Մանգասարյան
| Հենրի Մանգասարյան | |
|---|---|
![]() | |
| Հիմնական տվյալներ | |
| Ծնվել է | օգոստոսի 21, 1947 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 29, 2003 (56 տարեկան) Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | դիրիժոր |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Հենրի Վիլենի Մանգասարյան (օգոստոսի 21, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2003, Երևան, Հայաստան), հայ դիրիժոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Մանգասարյանը ծնվել է 1947 թվականի օգոստոսի 21-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1974 թվականին։ տարբեր տարիներին դասավանդել է Խ. Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտում, Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։1980 թվականին կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի հրավերով դարձավ Հայաստանի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր, Գրել է երգեր, նվագախմբային երկեր, մշակել ժողովրդական և աշուղական երգեր։1987 թվականին դարձավ այս նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը . Մանգասարյանը երկար տարիներ բեղուն կերպով ղեկավարել է այս նվագախումբը և մեծ հաջողությունների ու հռչակի է հասել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ համագործակցել է բազմաթիվ հայ երգիչների հետ, նրանց համար գրել է հայկական ժողովրդական երգերի, գուսանական և աշուղական երգերի մշակումներ։ Հենց այս նվագախմբում է Մանգասարյանը սկսել իր երկարատև համագործակցությունը հետագայում հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հետ՝ գրելով երգեր Եվ մշակումներ նրա համար,Նրանք միասին իրականացրին հսկայական թվով համերգային ծրագրեր, նվագախումբը շատ շրջագայեց այն ժամանակվա ԽՍՀՄ երկրներում և եվրոպական շատ երկրներում։Հետագայում Մանգասարյանը և Մարտիրոսյանը բազմիցս հանդես եկան համատեղ մենահամերգներով՝ առանց ժողովրդական գործիքների նվագախմբի մասնակցության։1995-1996 թվ.ին՝ Իրանի հայ սփյուռքը Մանգասարյանին հրավիրեց աշխատել Թեհրանի «Արարատ» մշակութային կենտրոնում,որի համար Մանգասարյանը ստեղծեց «Արարատ» ժողովրդական և էստրադային վոկալ-գործիքային խումբը ոչ պրոֆեսիոնալ ,բայ հայ ժողովրդական եվ էստրադաին երաժշտության մեծ սիրահարների մասնակցությամբ.
Մանգասարյանը գրել է ժողովրդական երգերի բազմաթիվ էստրադային մշակումներ, որպես դաշնակահար հանդես է եկել էստրադային նվագախմբի հետ, նվագախումբը բազմաթիվ համերգներ է տվել՝ հայկական ժողովրդական և էստրադային երաժշտության գոհարներից բաղկացած ծրագրով, և նվագախումբը մեծ հաջողություն է ունեցել Թեհրանում։
Հաջորդ տարիներին՝Հենրի Մանգասարյանը 1998 թվականից մինչեւ 2003 -ի դեկտեմբերի 29 (մինչ մահվան օր)կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ ՀՀ մշակույթի նախարարության հրավերով նա ստանձնեց Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի և պարի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը, ղեկավարն էր եւ դիրիժորը ։ արել է բազմաթիվ ժող. եւ աշուղական երգերի մշակումներ եւ գործիքավորումներ այդ անսամբլի համար եւ թողել մեծ ստեղծագործական ժառանգություն Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի և պարի վաստակավոր անսամբլի համար
Հենրի Մանգասարյանը մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 29-ին Երևանում[1]։
Մանգասարյան տոհմը հայտնի երաժիշտների ընտանիք է Հայասատանում.
պապը-տրոմբոնահար Արամ Մանգասարյանը Կ.Սարաջևի կողմից հրավիրվում է երեվանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա,որտեղ հիմնում է փողային գործիքների դասարան.
հորեղբայրը-Ռաֆայել Մանգասարյանը երկար տարիներ եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբի գլխավոր դիրիժոր ,ՀԽՍՀ ժողովրդական արտիստ.հայրը,հորաքույրը,նույնպես երաժիշտներ էին.երկու հորեղբոր դուստրերն ու զավակներն նույնպես երաժիշտներ են.
հորեղբոր տղան-Գեորգի Մանգասարյանը-դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանի և երգչուհի, սոպրանո Իզաբելլա Այդինյանի որդին է:1980-82թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Սերպանտին» նվագախմբում: Եղել է Երևանի և Թբիլիսիի համամիութենական ջազային փառատոների դափնեկիր (ջազ-դուետ կիթառահարներ Գ.Մանգասարյան և Մ.Սուջյան): 1984-87թթ եղել է Կ.Օրբելյանիղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հնչյունային ռեժիսորն ու վոկալիստը.1988-92թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության ու «Մեղեդի» համամիութենական ձայնագրման ստուդիաներում` որպես հնչյունային ռեժիսոր:2003թ-ից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբում` որպես կիթառահար և երգիչ: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնում` որպես վոկալի և ջազ-կիթառի դասախոս: 2005-06թթ մասնակցել է «Նվագում և երգում է 70-ականների Երևանը» նախագծին: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:Մանգասարյանների երաժշտական տոհմը շատ մեծ եվ կարևոր ժառանգություն է թողել հայ մշակութաին կյանքում.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մայիսյան խաղեր» միջազգային փառատոնի արծաթե մեդալ (Վիսբադեն, Գերմանիա),
- Բաբելոնյան փառատոնի Մեծ մրցանակ (Իրաք),
- Ժողովրդական գործիքների նվագախմբերի փառատոնի դափնեկիր (Ֆրանսիա),
- «Սայաթ-Նովա» համահայկական երգի փառատոնի 1-ին մրցանակ (2000, Երևան)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
