Հենրիկ Սեփյան
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1934 |
---|---|
Ծննդավայր | գյուղ Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան) |
Մահացել է | ապրիլի 7, 2003 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Սեփյան Հենրիխ Խոսրովի (դեկտեմբերի 8, 1934, գյուղ Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան) - ապրիլի 7, 2003, Երևան), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1972), պրոֆեսոր (1993)։ «Արցախ», «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միությունների նախագահության անդամ։
Հիմնական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1957)։ 1958-1969 թվականներին աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում. 1969-1971 թվականներին՝ Երևանի հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ. 1991 թվականից՝ «Հայբուսակ» ինստիտուտի վիաբուժության ամբիոնի վարիչ։ Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ). ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ, Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու), Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին. ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բժշկական օգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |