Հենրիխ Ղարիբով
Հենրիխ Ղարիբով | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1937 (88 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Համառուսական թեթև համաձուլվածքների ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | մետաղագիտություն |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1960) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1984) և պրոֆեսոր (1990) |
Պարգևներ |
Հենրիխ Սարգսի Ղարիբով (մարտի 5, 1937, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), մետալուրգիայի և հատուկ մեքենաշինության բնագավառների խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1990): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1995)[1], Մոսկվայի ճարտարագիտական ակադեմիայի (1996), Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1996) ակադեմիկոս։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2003):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Ղարիբովը ծնվել է 1937 թվականին Բաքվում։ 1954-1960 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանի «Ճնշմամբ վերամշակման տեխնոլոգիայի» ֆակուլտետում։ 2003 թվականից Ինքնաթիռային շարժիչաշինության միջազգային միության պատվավոր ինքնաթիռաշարժիչաշինարար։ 1960-1989 թվականներին և 1993 թվականից աշխատում է Թեթև և հատուկ համաձուլվածքների տեխնոլոգիայի ինստիտուտում (Մոսկվա)։ 1989-1993 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաների և մետաղների ճնշումով մշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են հոծ և ընդհատ միջավայրերի մեխանիկայի, ժամանակակից և հեռանկարային նյութերի տեսության և տեխնոլոգիայի հատուկ մեքենաշինության ու մեքենագիտության հարցերին։ Զգալի ներդրում ունի մետաղների ճնշումով մշակման տեսության և տեխնոլոգիայի, փոշեմետալուրգիայի, տաք իզոստատիկ մամլման բնագավառներում[3]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաջարի աշխատանքի մեդալ» ի հիշատակ Լենինի ծննդյան 100-ամյակի, 1970
- ԺՏՆՑ բրոնզե մեդալ, 1973, 1975
- «Ձեռնարկության լավագույն գյուտարար», Համառուսական Թեթև և հատուկ համաձուլվածքների տեխնոլոգիայի ինստիտուտ, 1980
- ԺՏՆՑ ոսկե մեդալ, 1983
- Աշխատանքի վետերան, 1986
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1988
- Յուրի Գագարինի մեդալ, 1990
- Մոսկվայի 850-ամյա հիշատակի մեդալ, 1997
- Գլուշկոյի մեդալ, 1997
- Կելդիշի մեդալ, 2001
- Ռուսական ավիացիոն և տիեզերական գործակալության պատվոգիր, 2001
- «Տարվա մարդ» Ամերիկյան ինքնակենսագրական ինստիտուտից, 2004, 2005
- Կուզնեցովի անվան մեդալ, 2001
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Engineering Academy of Armenia (The Official Website)». eaa.academy.am. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ RIPS. «Патент на изобретение №2371495». bd.patent.su. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
|
- Մարտի 5 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչներ