Հենրիխ Ալբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիխ Ալբերտ
Ծնվել էհուլիսի 8, 1604(1604-07-08)[1][2][3]
Bad Lobenstein, Գերմանիա[4][5][1]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 6, 1651(1651-10-06)[4][2][3][6][7] (47 տարեկանում)
Քյոնիգսբերգ, Brandenburg-Prussia[4][5]
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ և գրող
Գործիքներերգեհոն
Heinrich Albert (composer) Վիքիպահեստում

Հենրիխ Ալբերտ (գերմ.՝ Heinrich Albert, հուլիսի 8, 1604(1604-07-08)[1][2][3], Bad Lobenstein, Գերմանիա[4][5][1] - հոկտեմբերի 6, 1651(1651-10-06)[4][2][3][6][7], Քյոնիգսբերգ, Brandenburg-Prussia[4][5]), գերմանացի երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությամբ սկսել է զբաղվել 1622 թվականին Դրեզդենում, իր ազգական կոմպոզիտոր Հենրիխ Շյուտցի ղեկավարությամբ։ Այնուհետև սկսել է իրավունք ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում։ Երաժշտության դասեր է վերցրել հայտնի կոմպոզիտոր Յոհան Գերման Շեյնից։ Հոլանդացի դիվանագետներին Վարշավա կատարած այցելության ժամանակ ուղեկցելիս գերի է ընկնել շվեդների մոտ (1627) և այնտեղ անցկացրել մոտավորապես մեկ տարի։ Աշխատել է ամրաշինական ոլորտում: Վերջապես 1630 թվականին հաստատվել է Քյոնիգսբերգում որպես պրոֆեսիոնալ երաժիշտ։ 1631 թվականին ապրիլի 1-ին զբաղեցրել է մայր տաճարի երգենոհահար պաշտոնը։ Մահացել է 1651 թվականի հոկտեմբերի 6-ին, 47 տարեկան հասակում, Քյոնիգսբերգում: Իր հայրենի Բադ Լոբենշտեյն քաղաքում տեղադրվել է կոմպոզիտորի հիշատակին նվիրված հուշաքար[8]։

Ալբերտի թողած ժառանգությունը ներառում է սեփական տեքստերով և Սիմոն Դախի բանաստեղծություններով գրված գրեթե 170 երգ` հրատարակված ութ ժողովածուներում: Երգերն ուղեկցվում են լայնածավալ բացատրություններով, որոնք կարող են հետաքրքիր աղբյուր լինել Քյոնիգսբերգի ամենօրյա կյանքի տեղեկությունների մասին։ Երգերն ունեն նաև մեկնաբանություններ կատարողների համար, որոնք շարադրված են շատ պարզ ոճով։ Նշանակալի է համարվում Ալբերտի դերը գերմանական օրհներգային և երաժշտական ավանդույթների ձևավորման գործում։ Մասնավորապես, Հերման Կրեչմալի «Նոր գերմանական երգի պատմության» առաջին (և միակ ավարտուն) հատորը կրում է «Ալբերտից մինչև Ցելտեր» ենթավերնագիրը։ Հենրիխ Ալբերտը նաև նպաստել է վաղ գերմանական օպերայի ձևավորմանը, հայտնի է նրա երկու` «Cleomedes» (1635) և «Prussiarchus oder Sorbuisa» (1645) օպերաների մասին, որոնք չեն պահպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Альберт, Генрих // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 502.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Г. Риман Альберт // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 24.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121418952 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 Discogs — 2000.
  8. monument of Heinrich Albert

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]