Հենիոխներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենիոքներ կամ հենիոքներ (հունարեն բառացի՝ կառավարներ), հնագույն ցեղեր։ Ապրել են Սև ծովի հարավարևելյան ափին։ Առաջին անգամ հիշատակվում են ուրարտական արձանագրություններում (մ.թ.ա. VIII դ.), հետագայում՝ հունահռոմեական սկզբնաղբյուրներում (Տակիտոս, Դիոն Կասսիոս)։ Մ.թ.ա. I դարից հենիոխների թագավորությունը Հռոմեական կայսրությունից կախյալ երկիր էր, մ.թ. 63 թ.-ին կցվել է Բիթինիա (Բութանիա) և Պոնտոս պրովինցիաներին։

Մ.թ. I դարից հենիոխները, Հռոմի դրդմամբ, պարբերաբար արշավել են Մեծ Հայք և նրա հարևան երկրներ։ 164 թ.-ի արշավանքի ժամանակ հենիոխների թագավորին սպանել է հայ նախարար Տրդատը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, «Հենիոխներ» հոդվածից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 353