Հեմիշ Բոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմիշ Բոնդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1][2]
Ամբողջական անուն՝անգլ.՝ Hamish Byron Bond
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Hamish Byron Bond[2]
Մասնագիտացում՝rower և հեծանվորդ
Երկիր՝ Նոր Զելանդիա[1][2][3]
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 13, 1986(1986-02-13)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր՝Դանիդին, Նոր Զելանդիա[2]
190 սանտիմետր[1][2]
Քաշ՝85 կիլոգրամ[1] և 91 կիլոգրամ[2]

Հեմիշ Բայրոն Բոնդ (անգլ.՝ Hamish Byron Bond, փետրվարի 13, 1986(1986-02-13)[1][2], Դանիդին, Նոր Զելանդիա[2]), նորզելանդացի թիավար (ակադեմիական թիավարություն), օլիմպիական եռակի չեմպիոն (2012, 2016[4] և 2020), 2008 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։ Աշխարհի ութակի չեմպիոն (երկյակների կազմում՝ 2009, 2010, 2011, 2013, 2014 և 2015, քառյակի կազմում՝ 2007)։ Նոր Զելանդիայի Արժանիքների շքանշանի անդամ (MNZM, 2013):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնդը ծնվել է Դանիդինում[4]։ Ընդունվել է Օտագոյի տղաների միջնակարգ դպրոց՝ միանալով նրան «Օլլ Բլեքսի» նախկին ավագ Ռիչի ՄաքՔոուի հեռանալուց մեկ տարի անց[5][6]։ 2010 թվականին ավարտել է Մեսսի համալսարանը՝ բիզնես հետազոտությունների բակալավրի աստիճանով («Ֆինանսներ» մասնագիտություն) և անձնական ֆինանսական պլանավորման գծով շրջանավարտի դիպլոմով[7][8][9]։ Բոնդն ամուսնացել է 2015 թվականի ապրիլին[10]։ Զույգի առաջին երեխան ծնվել է 2018 թվականին, երկրորդը՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակների մեծ մասը, ներառյալ առաջին երկու օլիմպիական ոսկին և աշխարհի չեմպիոնի բոլոր կոչումները, նվաճել է իր հայրենակից Էրիկ Մարեյի հետ։ Հինգ նորզելանդացիներից մեկն է, որոնք իրենց կարիերայի ընթացքում նվաճել են առնվազն երեք ոսկե մեդալ Օլիմպիական խաղերում, և նրանց թվում ակադեմիական թիավարության միակ ներկայացուցիչն է։

2018 թվականին Թիավարության սպորտի միջազգային ֆեդերացիան (FISA) Հեմիշ Բոնդին և Էրիկ Մարեյին պարգևատրել է Թոմաս Քելլերի մեդալով՝ ի նշան թիավարության ոլորտում ականավոր կարիերայի ճանաչման[11]։

Հեմիշ Բոնդն զբաղվում է նաև հեծանվավազքով, 2018 թվականին Գոլդ Քոստում կայացած Համագործակցության խաղերում նվաճել է բրոնզե մեդալ խճուղային բաժնում[12][13], ինչպես նաև նվաճել է այդ կատեգորիայում Թասմանիայում անցկացված Օվկիանիայի առաջնությունում[14]։ 2018 և 2020 թվականներին հաղթել է Նոր Զելանդիայի առաջնությունում։ 2018 թվականին հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին խճուղային հեծանվավազում[15], բայց արդյունքում որոշել է կենտրոնանալ ակադեմիական թիավարության ելույթների վրա, քանի որ ութնյակի որակավորման փուլերն անցել է նույն օրը, ինչ խճուղային հեծանվավազքինը (հուլիսի 28)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Hamish Bond
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Hamish Bond
  3. https://dpmc.govt.nz/publications/new-year-honours-list-2023
  4. 4,0 4,1 «Hamish Bond». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  5. «NZ wins first gold at Rio». Otago Daily Times. 2016 թ․ օգոստոսի 11.
  6. Bond & Murray, 2016
  7. «Hamish Bond one of country's shining stars». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  8. «Olympian takes time out to graduate». massey.ac.nz. 2012 թ․ ապրիլի 19.
  9. «Bond of brothers». Massey University. 2016 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. «Wedding showers for Olympic rower Hamish Bond and Lizzie Travis». The New Zealand Herald (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 25. ISSN 1170-0777. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  11. «Murray and Bond win 2018 Thomas Keller Medal». FISA. 2018 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. Anderson, Ian (2017 թ․ նոյեմբերի 23). «World champions remain absent». The Press. էջ B8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «Rowing great Hamish Bond part of New Zealand's cycling team for Commonwealth Games». Stuff (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  14. «Hamish Bond takes another huge step to Commonwealth Games by winning Oceania cycling title». Stuff (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  15. Majendie, Matt. «Commonwealth Games 2018: Hamish Bond switches strokes for spokes». CNN. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմիշ Բոնդ» հոդվածին։