Հեղնար Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղնար Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 15, 1980(1980-02-15) (44 տարեկան)
ԾննդավայրԱրարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ

Հեղնար Արարատի Պետրոսյան (փետրվարի 15, 1980(1980-02-15), Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղնար Պետրոսյանը ծնվել է 1980 թվականի փետրվարի 15-ին Արարատ քաղաքում։ 2003 թվականին ավարտել է ԵԳԱ-ն։ 2003-2012 թվականներին համագործակցել է «Անտարես», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների հետ, աշխատակցել «Մուլտիշոկ» մանկական և «Երևան» ամսագրերին։

Նկարազարդել է «Մանկական երգեր» (2003, տեքստերի հեղինակ՝ Յ. Սահակյան), «Մեր խեղճ իշուկը» (ֆրանսական ժողովրդական բանաստեղծություն, փոխադրությունը՝ Յ. Սահակյանի, 2004), «Խնդրագիրք ամենափոքրիկների համար» (2004), Հ. Ասլանյանի «Առակն իմաստուն ասում է մարդուն» (2005), Ե. Պետրոսյանի «Եղանակների կարուսել» (2005), Յ. Սահակյանի «Ասելուկներ Որսկան պապից» (2009), «Ձկնորս արջն ու մկնորս կատուն» (2012) և «Ռուս մանկագիրներ» (թարգմանությունը և փոխադրությունը՝ Յ. Սահակյանի, 2011) ժողովածուները, Արմինե Անդայի «Գաղտնիքների գիշերը» և այլ գրքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։