Արմինե Անդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմինե Անդա
Ծնվել էապրիլի 7, 1965(1965-04-07) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի, գրող և պրոդյուսեր

Արմինե Անդա (Արմինե Աբրահամյան, ապրիլի 7, 1965(1965-04-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, գրող, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինե Աբրահամյանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 7-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Աշխատել է թատրոնում որպես դերասանուհի, հեռուստատեսությունում եղել է մանկական հաղորդաշարի հեղինակ, ռեժիսոր և վարող, ներկայացրել է իր հեքիաթները, հանդես եկել հեքիաթասացի ու տարբեր հերոսների դերերում[1]։

Արմինե Անդայի առաջին սցենարա-պրոդյուսերական «Բոժոն» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը (ռեժիսոր՝ Միքայել Վաթինյան) մասնակցել է տարբեր միջազգային կինոփառատոների և ստացել մրցանակներ։ «Ժաննան և ձայները» (ռեժիսոր՝ Միքայել Վաթինյան) լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականին Հարավային Կորեայում՝ Պուսանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցույթում, եվրոպական պրեմիերան՝ Շվեդիայում՝ Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմն ունեցել է պաշտոնական ցուցադրություններ նաև Ավստրիայի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի և Հայաստանի լավագույն կինոփառատոներում։ Ֆիլմում հանդես է եկել որպես համասցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար[1]։

Նկարահանվել է նաև հայկական և արտասահմանյան կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում՝ Ատոմ Էգոյանի «Լուսավորիչ», Է. Բաղդասարյանի «Ներում», «Դու գնա», Ն. Շեկի «2 աշխարհից ի հիշատակ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները», «Տաքսի «Էլի լավ ա»», Հ. Ռազավիի «Ականջօղ» և իր նկարահանած «Քամին փչում է»։ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմի իր դերակատարման համար ստացել է Հայաստանի ազգային կինոմրցանակաբաշխության «2-րդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակ[1]։

Արմինե Անդան հեղինակել է հեքիաթի մի քանի գիրք, որոնք լույս են տեսել իր նկարազարդումներով, ինչպես նաև 30 տպագրություններ գրական և մանկական մամուլում։ Նրա առաջին գիրքը՝ «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպի 1-ին մասը, տպագրվել է 2002 թվականին՝ «Մուտք» մատենաշարով։ 2011 թվականին գրքի համար արժանացել է «Օրանժ» գրքի մրցանակի[1][2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ֆիլմ
Ատոմ Էգոյան «Լուսավորիչ»
Է. Բաղդասարյան «Ներում»
Է. Բաղդասարյան «Դու գնա»,
Ն. Շեկ «2 աշխարհից ի հիշատակ»
Մարիա Սահակյան «Այդ ես չեմ»
Միքայել Վաթինյան «Ժաննան և ձայները»[3]
«Տաքսի «Էլի լավ ա»»
Հ. Ռազավի «Ականջօղ»
Արմինե Անդա «Քամին փչում է»[4]

Որպես պրոդյուսեր, սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Հանդես է եկել որպես
«Քամին փչում է» Պրոդյուսեր
«Ժաննան և ձայները»[5] Սցենարիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արմինե Անդայի մասին avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. «Արմինե Անդա. «Անկիմյուրի բնակիչները»». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Հայաստանի ազգային կինոկենտրոն». ncca.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Քամին փչում է». www.old.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Արմինե Անդա. «Մարդկությանը պակասում է ուղղակի հավատալու ֆենոմենը»». Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]